«Տանգանիկա լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
'''Տանգանիկա լիճ''', խոշոր [[լիճ]] Կենտրոնական [[Աֆրիկա]]յում։ Աշխարհի ամենաերկար լիճը։
Տանգանիկան նաև աշխարհի ամենախորը լճերից ([[Բայկալ լիճ|Բայկալ լճից]] հետո) մեկն է։ Լճի ափերին գտնվում են չորս երկիր՝ [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն]], [[Տանզանիա]], [[Զամբիա]] և [[Բուրունդի]]։ Լիճը հայտնաբերվել է [[1858]] թ-ին անգլիացի ճանապարհորդներ [[Ռիչարդ Բյորտոն]]ի և [[Ջոհն Սպիկ]]ի կողմից։ Երկարությունը մոտ 650 կիլոմետր է, լայնությունը՝ 40—80 կմ, մակերեսը՝ 34 հազար կմ², խորությունը՝ մինչե 1470 մետր (Բայկալից հետո՝ երկրորդը աշխարհում), ավազանը՝ 244,5 հազար կմ³։ Գտնվում է Արևելյա-Աֆրիկական բեկվածքների գոտում, 773 մետր բարձրության վրա։ Ափերը ուղղագիծ են, տեղ-տեղ՝ բարձր ու զաոիվեր։ Ջրի միջին տարեկան մուտքը 64,8 կմ³ է, գոլորշիացումը՝ 61,2 կմ³, հոսքը՝ 3,6 կմ³։ Տանգանիկաի մեշ են թափվում Մալագարասի և Ռուզիզի գետերը, արտահոսում է Լուկուգա գետը։ Մակարդակի միջին տարեկան տատանումները 0,7 մետր են։ Ջուրը քաղցրահամ է։ Մակերեվույթին ջրի ջերմաստիճանը տատանվում է 23,6—26,5°C։ Կենդանական աշխարհի մոտ 75%֊ը էնդեմիկ է։ Կա ձկնորսություն, նավագնացություն։ Տանգանիկաի ափերին են Կիգոմա, Րուժումբուրա, Կալիմա նավահանգիստները։{{արված է}}
 
[[Կատեգորիա:Աֆրիկայի լճեր]]