«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ոսկերչություն''' -, արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքների պատրաստում թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից՝ հաճախ դրանք զուգակցելով մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի ենի հետ (տես նաև Թանկարժեք քարեր, Ակնագործություն)։հետ։ Ոսկերչության մեշ կիրառվում են ձուլման, կռման, փորագրման, հատիկազարդման, մանրարուրք, արծնապատման, ցանցկեն, դրվագման, խածատման, դրոշմման, սևադման, ընդելուզման և այլ եղանակներ։
== Ոսկերչության պատմությունը ==
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ [[Հին Եգիպտոս]]ում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման,փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ [[Միջագետք]]ի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։ Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել [[Եգեյան մշակույթ]]ի երկրներից (հատկապես Միկենքի և [[Տրոյա]]յի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։ Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։
[[Հելլենիզմ]]ի և [[Հին Հռոմ]]ի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում [[Սասանյան Իրան]]ի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ մահմեդական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել եսկերչության զարգացմանը։ Մակայն հետզհետե Հին [[Իրան]]ի և [[հելլենիստական մշակույթ]]ի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։
 
[[Հելլենիզմ]]ի և [[Հին Հռոմ]]ի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում [[Սասանյան Իրան]]ի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ մահմեդական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել եսկերչության զարգացմանը։ Մակայն հետզհետե Հին [[Իրան]]ի և [[հելլենիստական մշակույթ]]ի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։ Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և [[Միջին Արևելք]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան [[Հնդկաստան]]ի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ [[Չինաստան]]ի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել [[Ամերիկա]]յի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևևրը։ [[Վերածնունդ|Վերածննդ]]ի և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։
 
=== 17-18-րդ դարեր ===
17—18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը [[Եվրոպա]]յում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։ Գործածության մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործվել են վանակն, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ 20-րդ դարի ոսկերչությանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բնորոշ է ստեղծագործական ուղղությունների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձևերին ձգտելը (որը հատուկ էր [[1920]]-ական թվականներին) գոյակցել է «մոդեռնի» արտահայտչամիջոցները կամ ժողովրդական ու միջնադարյան ավանդույթները վերածնելու միտումների հետ։ Պատմական տարբեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց 20-րդ դարի կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպարային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիաներ)։
==== Ոսկերչությունը տարածաշրջաններում ====
 
[[ԽՍՀՄ]] տարածքում ոսկերչությունը հայտնի է հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ [[Սև ծով]]ի ափերի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի, [[Կուբան]]ի և այլ վայրերի դամբարանների պեղումներից հայտնաբերված ոսկյա զարդերն ու կենցաղային զանազան առարկաները համաշխարհային ոսկերչության բարձրարժեք նմուշներից են՝ պատրաստված դրվագման, մանրարուրքի, փորագրման, սևադման, արծնապատման եղանակներով։ 11—12-րդ դարերում [[Կիև]]ի ոսկերչությանը բնորոշ են արծնապատ ոսկյա առարկաները, 11—12-րդ դարերում Նովգորոդին՝ արծաթե ծիսական անոթներն ու սրբապատկերների դրվագները, 12—13-րդ դարերում Վլադիմիրսուզդալյան դպրոցին՝ տարաբնույթ կերտվածքները, 14—15-րդ դարերում [[Մոսկվա]]յին և Սուզդալին՝ սրբապատկերների ու ավետարանների դրվագները։ 18-րդ դարում ռուսական Ոսկերչությունը, պահպանելով ազգային առանձնահատկությունները, զարգացել է համաեվրոպական գեղարվեստական ոճերի շրջանակներում։ 19-րդ դարում Մոսկվայում և Պետերբուրգում հիմնվել են խոշոր ֆաբրիկաներ, որոնցից առանձնանում են Պ․ Ֆ․ Սազիկովի, Պ․ Ա․ Օվչիննիկովի, Ի․ Ի․ Իղեբնիկովի ձեռնարկությունները։ Բարձր որակի ոսկերչական կերտվածքներ են արտադրել Ֆաբերժեի ֆիրման և նրա պատվերով աշխատող արվեստանոցները։ ԽՍՀՄ-ում ոսկերչական առարկաներ են արտադրվում Լենինգրադի, Մոսկվայի, [[Ռիգա]]յի, [[Տալլին]]ի, [[Սվերդլովսկ]]ի, [[Երևան]]ի, [[Տաշքենդ]]ի և այլ քաղաքների ոսկերչական ֆաբրիկաներում ու արտադրական միավորումներում, գեղարվեստական արհեստագործական ձեռնարկություններում։
===== Ոսկերչությունը Հայաստանում =====
 
Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ [[Լճաշեն]]ի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։
 
Տող 16 ⟶ 19՝
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ոսկերչություն]]
== Կենսագրություն ==