«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ոսկերչություն''' - արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքների պատրաստում թանկարժեք (ոս...»:
 
No edit summary
Տող 5.
17—18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը [[Եվրոպա]]յում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։ Գործածության մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործվել են վանակն, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ 20-րդ դարի ոսկերչությանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բնորոշ է ստեղծագործական ուղղությունների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձևերին ձգտելը (որը հատուկ էր [[1920]]-ական թվականներին) գոյակցել է «մոդեռնի» արտահայտչամիջոցները կամ ժողովրդական ու միջնադարյան ավանդույթները վերածնելու միտումների հետ։ Պատմական տարբեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց 20-րդ դարի կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպարային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիաներ)։
 
[[ԽՍՀՄ]] տարածքում ոսկերչությունը հայտնի է հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ [[Սև ծով]]ի ափերի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի, [[Կուբան]]ի և այլ վայրերի դամբարանների պեղումներից հայտնաբերված ոսկյա զարդերն ու կենցաղային զանազան առարկաները համաշխարհային ոսկերչության բարձրարժեք նմուշներից են՝ պատրաստված դրվագման, մանրարուրքի, փորագրման, սևադման, արծնապատման եղանակներով։ 11—12-րդ դարերում [[Կիև]]ի ոսկերչությանը բնորոշ են արծնապատ ոսկյա առարկաները, 11—12-րդ դարերում Նովգորոդին՝ արծաթե ծիսական անոթներն ու սրբապատկերների դրվագները, 12—13-րդ դարերում Վլադիմիրսուզդալյան դպրոցին՝ տարաբնույթ կերտվածքները, 14—15-րդ դարերում [[Մոսկվա]]յին և Սուզդալին՝ սրբապատկերների ու ավետարանների դրվագները։ 18-րդ դարում ռուսական Ոսկերչությունը, պահպանելով ազգային առանձնահատկությունները, զարգացել է համաեվրոպական գեղարվեստական ոճերի շրջանակներում։ 19-րդ դարում Մոսկվայում և Պետերբուրգում հիմնվել են խոշոր ֆաբրիկաներ, որոնցից առանձնանում են Պ․ Ֆ․ Սազիկովի, Պ․ Ա․ Օվչիննիկովի, Ի․ Ի․ Իղեբնիկովի ձեռնարկությունները։ Բարձր որակի ոսկերչական կերտվածքներ են արտադրել Ֆաբերժեի ֆիրման և նրա պատվերով աշխատող արվեստանոցները։ ԽՍՀՄ-ում ոսկերչական առարկաներ են արտադրվում Լենինգրադի, Մոսկվայի, [[Ռիգա]]յի, [[Տալլին]]ի, [[Սվերդլովսկ]]ի, [[Երևան]]ի, [[Տաշքենդ]]ի և այլ քաղաքների ոսկերչական ֆաբրիկաներում ու արտադրական միավորումներում, գեղարվեստական արհեստագործական ձեռնարկություններում։
 
Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ [[Լճաշեն]]ի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։
 
[[Ուրարտու|Ուրարտական]] շրջանում՝ մ․ թ․ ա․ 9—7-րդ դարերում ոսկերչությանյան մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ [[Միջնադարյան Հայաստան]]ում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք [[Դվին]]ի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Կաբին]]ը, [[Վան]]ը, [[Արդվին]]ը, [[Արտահան]]ը, [[Կ․ Պոլիս]]ը, [[Երզնկա]]ն, Երևանը, [[Ալեքսանդրապոլ]]ը, [[Շուշի]]ն, [[Ախալցխա]]ն են։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին հայկական ոսկերչության մեջ մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ի կազմի մեջ միավորվելուց հետո տեղի ունեցած ներգաղթի հետեանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, [[Ախալքալաք]]ում ստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ։
 
Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ [[Սովետական Հայաստան]]ում [[Վասպուրական]]ի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «[[Հասմիկ]]»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թթ․), որը զարդարված է թանկարժեք քարերով ու ամրացված է մարմարյա տախտակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկական խաչքարերի զարդանկարային ոճը։ 19—20-րդ դարերում հայ արծաթագործների ոճով զարդեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բերբերյանը։ [[Ազգային ավանդույթներ]]ի հնարամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։