«Հնդկացորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
== Զգուշացում ==
Բույսի կանաչ մասը ուտելի չէ, պարունակում է թունավոր նյութեր։ [[Սերմ]]ը բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում մաղձը, լորձը, առաջացնում է գազեր։ Ահա սա էր պատճառը, որ հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» մակդիրը։ Որպես դիետիկ սնունդ` խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։
== Հնդկացորենի մեղր ==
Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ եւ ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար եւ ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է` շագանակագույնի բաց երանգից` մինչեւ մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք եւ համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։
 
Հարուստ է երկաթով` մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։
 
== Արտադրական նշանակություն ==