«Արշակունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 56.
Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ [[Տիրան]]ը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղեցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Նրա օրոք կաթողիկոս էր [[Հուսիկ]]ը, որին Տիրանը քարկոծելով սպանեց, քանի որ Հուսիկը նրան թույլ չէր տվել մտնել եկեղեցի:Պարսիկների որոշ ժամանակ անց դավադրաբար գերում և կուրացնում են արքային Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ [[Արշակ Բ]]-ի գահակալության ժամանակ։ Արշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ [[Հայր Մարդպետ]]ը։ Երկրի ներքին և արտաքի դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագր ի ստորագրումից հետո ([[«Ամոթալի դաշնագիր»]] 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։
 
Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են [[Փառանձեմ]] թագուհին ու թագաժառանգ [[Պապ]]ը։ 371-ի գարնանը [[Ալաշկերտի դաշտ|Ձիրավի]] դաշտում ([[Նպատ]] լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայոց երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել [[Վարազդատ]]ին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ [[Մանվել Մամիկոնյան]]ի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի [[Արշակ Գ]]-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են [[Խոսրով Դ]], [[Վռամշապուհ]] և [[ԱրտաշեսԱրտաշիր Արշակունի]] արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգները [[Արշակունիներ (մազքթաց)|Մազքթաց Արշակունիների]] պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։
 
Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։
Տող 82.
# [[Խոսրով Դ]] (384-389)
# [[Վռամշապուհ]] (389-414)
# [[ԱրտաշեսԱրտաշիր Արշակունի]] (422-428)
 
== Գրականություն ==