«Ռևմատիզմ»–ի խմբագրումների տարբերություն

մարդու հիվանդություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Ռևմատիզմ'''-շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություն է` գերազանցապես ս...»:
(Տարբերություն չկա)

14:19, 12 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ռևմատիզմ-շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություն է` գերազանցապես սրտանոթային համակարգի ախտահարմամբ, որը բնութագրվում է սրտի փականային արատների զարգացմամբ: Հիվանդության պատճառն էսուր ինֆեկցիան, որը հարուցում է A խմբի b-հեմոլիտիկ ստրեպտակոկը, և օրգանիզմի պատասխան ռեակցիայի փոփոխությունը` պայմանավորված իմունաբանական պրոցեսների խանգարմամբ: Սրտի ախտահարումից բացի, ռևմատիզմի կլինիկական արտահայտությունները ներառում են տենդը, թափառող պոլիարթրիտը և նևրոլոգիական խանգարումները: Հիվանդությունը հաճախ զարգանում է մանկական տարիքում (5-15) տարեկան , երբ ստրեպտակոկային ինֆեկցիան առավել սուր է ընթանում: Ռևմատիզմի զարգացման ռիսկի գործոն են անբարենպաստ սոցիալական պայմանները, այդ թվում` կոմունալ բնակարանում ապրելը, անբավարար սնունդը: Ռևմատիզմը հաճախ առաջանում է փակ կոլեկտիվներում: Վերին 2-3 տասնամյակում ռևմատիզմով հիվանդացությունը և այդ հիվանդությունից մահացությունը նվազել է, թեպետ սրտի ռևմատիկ արատների տարածվածությունը մնում է բավական բարձր:

Պատճառագիտությունը

Ռևմատիզմի պատճառագիտության մեջ A խմբի b-հեմոլիտիկ ստրեպտակոկի դերը հաստատում են կլինիկական տվյալները և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ռևմատիկ գրոհը հաճախ զարգանում էսուր քիթ-ըմպանային ստրեպտակոկային ինֆեկցիայից հետո, հատկապես փակ կոլեկտիվներում: Ընդ որում,ռևմատիզմ չի առաջանում այլ, օրինակ` մաշկային տեղակայմամբ ստրեպտակոկային ինֆեկցիայից հետո: Ռևմատիզմով հիվանդների գրեթե մեկ երրորդի մոտ ստրեպտակոկային ինֆեկցիան ընդանում է սուբկլինիկորոն: Նրա առկայության անուղղակի ապացույց է արյան մեջ հակաստրեպտակոկային հակամարմինների տիտրերի բարձրացումը : << Ռևմատածին >> են համարվում այն ստրեպտակոկի շտամները, որոնք հարուցում են M-պրոտեինին տիպաառանձնահատուկ իմունային պատասխան, և մյուս ստրեպտակոկային անտիգենները: Ակտիվ ռևմատիզմով հիվանդների մոտ արտադրված ստրեպտակոկերը դասվում են-1,3,5,6,18 տեսակին պատկանող շտամներին: Դրանք ունեն պատիճ և կայուն են ֆագոցիտոզի նկատմամբ: Ստրեպտակոկի M-պրոտեինը պարունակում է անտիգենային կառուցվածքներ, որոնք նման են մարդու սրտի բջիջների անտիգենային նախևառաջ սարկոլեմների թաղանթի սպիտակուներով և միոզինով: Ռևմատիզմի զարգացման մեջ ստրեպտակոկի դերն հաստատում է ռևմատիկ գրոհների կանխման հնարավորությունը կանխարգելիչ հակաբիոտիկային թերապիայի միջոցով:

Ախտածագումը

Հիվանդության ախտածագման մեջ մեծ դեր են խաղում իմունաբանական խանգարումները:ևմատիզմը զարգանում էսուր ստրեպտակոկային ինֆեկցիա կրած մարդկանց միայն 3-ի մոտ: Հետևաբարր, ռևմատիզմի առաջացման համար կարևոր էստրեպտակոկային անտիգենների նկատմամբ մարդու իմունային համակարգի անհատական ռևակցիան: ռևմատիզմի ախտագործման մեջ մասնակցում են ստրեպտակոկի անտիգենային բաղադրամասերիև օրգանիզմի հյուսվածքների նկատմամբ խաչաձև-արձագանքող հակամարմինները: խմբի ստրեպտակոկերի նկատմամբ հակամարմինները խաչաձև արձագանքում են սրտամկանի անտիգենների, մասնավորապես սարկոլեմաների հետ: Ռևմոկարդիտի ժամանակ սրտամկանում հայտնաբերում են իմունագլոբուլինների և կոմպլեմենտի դեպոզիտներ, իսկ արյան մեջ` շրջանառվող իմունային կոմպլեքսներ: Դրանց բաղադրության մեջ կարող են մտնել անտիստրեպտոլիզին Օ և կոմպլեմենտի 4 բաղադրամասը: ռևմատիզմով հիվանդների մոտ հայտնաբերվել են աուտոիմունային ռեակցիաներ` ուղղված սրտի փականների հյուսվածքի տարբեր բաղադրամասերի, մասնավորապես`գլիկոպրոտեինների, պրոտեոգլիկանների դեմ, ինչպես նաև T-լիմֆցիտների քանակի նվազում և ստրեպտակոկային և միոկարդիալ անիգենների նկատմամբ բջջային իմունիտետի խանգարում:

Կլինիկական պատկերը

Ռևմատիզմը հաճախ առաջանում է մանկական կամ երիտասարդ տարիքում և բնորոշվում է սրտի ախտահարման բորբոքային փոփոխություններով և նծաններով: Ռևմատիկ պրոցեսի առկայության առավել հավաստի չափանիծ է համարվում սրտի արատի, նախևառաջ` միտրալ ստենոզի ձևավորումը: Բավական բնորոծ է հիվանդության կապը նախորդող սուր ստրեպտակոկային ինֆեկցիայի` անգինայի հետ : Երբեմն ռևմատիկ կարդիտը կամ պոլիարթրիտը զարգանում են միայն անգինայից հետո 2-3 շաբաթ անց: Ռևմատիկ պոլիարթրիտին բնորոշ են խոշործնկային,սրունքթաթային, բազկային, արմնկային հոդերիթռչող ցավերը: Զննելիս հայտնաբերվում է ախտահարվախ հոդերի շրջանում ուռածություն, շոշափելիս և շարժվելիս ցավոտություն: Հնարավոր է նաև արթրալգիայի հայտվել: Ռևմատիկ գրհոի շրջանում բարձրանում է մարմնի ջերմությունը, հաճախ` սուբֆեբրիլ նիշերի: Ացետիլսալիցիլաթթվի և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկներ ընդունելը հանգեցնում է հոդերում ցավերի և արթրիտի մյուս նշանների արագ անհետացմանը և ջերմության կանոնավորմանը: Խիստ հազվադեպ ռևմատիզմի հաճախակի գրոհների դեպքում զարգանում է Ժակուի քրոնիկական արթրիտ, որն ուղեկցվում է դաստակի և ոտնաթաթի հոդերի չափավոր դեֆորմացիայով:

Ախտորոշումը և տարբերակիչ ախտորոշումը

Ռևմատիզմի դեպքում ախտորոշման խնդիրները ներառում են բուն հիվանդության ու պրոցեսի ակտիվ փուլի ճանաչումը: Ռևմատիզմի ախտորոշումը կասկած չի հարուցում ձևավորված սրտի արատի, նախևառաջ` միտրալ, բացվածքի ստենոզի գերակծռությամբ, առկայության դեպքում: Սրտի արատի բացակայության ժամանակ ռևմատիզմի ախտորոշման հիմնական չափանիշներն ենթափառող արթրիտը, ենթամաշկային հանգույցները, օղականման էրիթեման և սրտամկանի ախտահարման նշանները: