«Չեխիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
Չեխիան հանդիսանում է խիտ բնակեցված երկիր, որի բնակչությունը հավասարաչափ է բաշխված պատության ողջ տարածքով։ Ամենախիտ բնակեցված շրջանները գտնվում են խոշոր քաղաքների՝ Պրահա, Օստրավա, Բրնո, տեղակայման վայրերում։ Քաղաքներում են ապրում բնակչության 70-ից ավել տոկոսը։ Չեխիայի Հանրապետությունը զբաղեցնում է 79 հազ. քառ. կմ տարածք։ Չեխիայի ամենաբարձրադիր շրջանը Բոհեմյան լեռնազանգվածն է, որը ծովի մակերևույթից բարձր է 3000 ֆուտ։ Չեխիայի ամենաբարձր գագաթը կոչվում է Կրկոնոսե, ինչը թարգմանաբար նշանակում է Հսկայական լեռ։ Գետերը Չեխիայի անբաժան մասն են կազմում։ Վլտավան, Էլբան, Մորավան և Օդերը հոսում են պետության ողջ տարածքով։ Չնայած որ Չեխիան չունի ելք դեպի ծով, նրա մեծ գետերը ունեն ելք դեպի 3 ծով՝ Բալթիկ, Հյուսիսային և Սև ծովեր։ Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդում բարեխառն աշխարհագրական լայնություններում։ Երկրի կլիման մեղմ է՝ ցուրտ ձմեռներով և ջերմ ամառային սեզոններով։ Այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերությունը ամենազարգացածն ու կայունն է համեմատած սոցճամբարի մնացած երկրների։ Չեխիայի էկոնոմիկայի հիմքը արդյունաբերությունն է, մասնավորապես՝ մեքենաշինությունը, էլէկտրատեխնիկան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության դերը երկրի էկոնոմիկայում աննշան է և մշտապես նվազում է։ Չեխիայի Հանրապետության էկոնոմիկան մեծ թռիչք կատարեց անցած դարի 90-ական թթ.-ի սկզբին, երբ երկրում օրինականացվեց մասնավոր բիզնեսը և վերացվեց գների պետական կարգավորումը։ Պետք է նշել, որ չեխական էկոնոմիկայի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել օտարերկրյա ներդրումները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում իրականացվեց արդյունաբերության բոլոր ճյուղերի և սպասարկման ոլորտի սրընթաց արդիականացումը։
 
== Աշխարագրություն ==
== Ազգային խոհանոցը ==
 
====== Կլիմա ======
Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից: Ձմռանը ջերմաստիճանը սովորաբար մեղմ է լինում` -2-ից մինչև – 4 °C ,  լեռներում`  –8 մինչև  –10 °C ջերմաստիճան: Չնայած ձմեռը քիչ ձյուն է լինում. լեռներում ձյունը հազիվ բավականացնում է լեռնադահուկային սպորտի համար:  Ամառը բավականաչափ տաք է` +19-21 °C ջերմաստիճան, իսկ լեռներում` համապատասխանաբար  +4-8 °C: Մորավիայում գրեթե միշտ   +20 °C  ջերմաստիճան է: Տարեկան տեղումները 500-700 մմ է, իսկ լեռներում 1600-2100 մմ: Հարավային Մորավիայում նաև երաշտ է լինում:<ref name=":0" />
 
== Մշակույթ ==
 
====== Խոհանոց ======
[[File:Czech fried cheese.jpg|thumb|200x200px]]
Չեխական խոհանոցը հայտնի է իր սոուսներով և լցոններով, բայց ոմանց  կարծիքով, դրանց մեջ պակասում է թարմ բանջարեղենը։ Խոզապուխտը և մանր վարունգը՝ որպես նախուտեստ, որին հաջորդում է կարտոֆիլի կամ բանջարեղենային ապուրը։ Չեխերը սիրում են խմորագնդիկներով և թթու կաղամբով մսային ապուրներ։ Հայտնի  ճաշատեսակների մեջ է մտնում տապակած պանիրը և արիշտայով ձվածեղը։ Չեխական մրգային գնդիկները պատրաստվում  են յուղով և կաթնաշոռային պանիրով։ Չեխիան չի կարելի պատկերացնել առանց ավանդական գարեջրագործության։ Գարեջրի հումքը Չեխիայում և Մորավիայում սկսել են աճեցնել դեռևս XI դարից սկսած։ Պլզեն քաղաքում է գտնվում հայտնի գարեջրի «Պրազդրոյ» գործարանը, որը հիմնադրվել է 1842 թվականին։ Մարավիայի բերրի հողերում աճեցնում են գարի, որն էլ օգտագործում են գարեջրի պատրաստման մեջ։ «Պրազդրոյի» մառանների խորությունը 9 կմ է։<ref name=":0">[http://www.travelnews.am/czech/ Չեխիայի Ազգային խոհանոցըմասին]</ref>
 
====== Տոներ ======
* Հունվարի 1` Նոր Տարի
 
* Զատիկի երկուշաբթի
 
* Մայիսի 1 ` Աշխատավորի օր (Չեխիայում այդ օրը անվանում են «սիրո տոն»)
 
* Մայիսի 8`  Չեխիան ֆաշիզմից  ազատագրելու  օրը
 
* Հուլիսի 5` Սլավոնական առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի օրը
 
* Հուլիսի 6`  Յան Գուսի հիշատակի օր
 
* Հոկտեմբերի 28 — Անկախության օրը: 1918 թվականի  այդ օրը Պրահայում հռչակվեց Չեխոսլովակիայի Հանրապետությունը:
 
* Դեկտեմբերի 25 և 26  — Սուրբ Ծնունդ.
Այդ օրերին խանութները չեն աշխատում (իսկ դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդյան նախաշեմին խանութները բաց են լինում մինչև ժամը 14:00-ն):
 
{{ՎՊԵ|Czech Republic|Չեխիա}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չեխիա» էջից