«Աարոն Բեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ուղղագրական
Տող 17.
Միևնույն ժամանակ, Բեկը հրապուրվեց նոր և բուռն կերպով զարգացող [[վարքաբանական թերապիա]]յով, որը նա մանրամասնորեն ուսումնասիրեց և կիրառեց իր պրակտիկայում։ Սեփական փորձով նա համոզվեց վարքաբանական տեխնիկաների արդյունավետության մեջ, սակայն ոչ այն պատճառներով, որոնց մասին խոսում էին վարքաբանական հոգեթերապիայի կողմնակիցները։ Այդ տեխնիկաների արդյունավետությունը, Բեկի կարծիքով, բացատրվում էր այցելուների մոտ առաջ եկող դիրքորոշումների կամ կոգնիցիաների փոփոխություններով։ Այսպիսով, Բեկը համարում էր վարքաբանական թերապիան սահմանափակ, որի կողմնակիցները հակված էին անտեսելու այցելուի պատկերացումները սեփական անձի, հոգեթերապևտի և հենց թերապիայի մասին։ Դրա հետ մեկտեղ, վարքաբանական թերապիային բնորոշ այցելուի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու, բուժման գործընթացը սիստեմատիկորեն պլանավորելու, ինչպես նաև վարքաբանական փոփոխությունների քանակական գնահատման վրա շեշտադրումը մեծ ազդեցություն ունեցավ Բեկի վրա բուժման սեփական մոտեցում ստեղծելու ընթացքում։
 
Կային կոգնիտիվ թերապիայի ստեղծման նաև այլ նախադրյալներ։ Բեկը գնահատում էր նեոֆրեյդիստների՝ մասնավորապես Հորնիի, Ադլերի և Սալիվանի աշխատանքները, որոնք նկատելի դեր խաղացին տեսության ստեղծման սկզբնական փուլում և աջակցում էին նրան դասական հոգեվերլուծության հետ հակադրման գործում։ Կոգնիտիվ թերապիայի զարգացման ընթացքում իրենց ազդեցությունը ունեցան այնպիսի հետազոտողներ, ինչպիսիք են [[Ջորջ ՔելիՔելլի]]ն, [[Ռիչարդ Լազարուս]]ը, [[Ալբերտ Բանդուրա]]ն և Ուոլտեր Միշելը։
 
== Հիմնական աշխատանքները ==