«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
[[Արաբներ]]ը շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական [[կասիդա]]յի սահմաններում,պահպանել կառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել [[բեդվին]]ի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։
 
== Ստեղծագործություն ==
Ալ Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական գոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով:Բաղդադում արդեն նա հիմնականում գրում եր մադհեր,սակայն չէր մոռանում նաև ֆախրի մասին:Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. Քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն Աբու Թամմամի , նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար:Հենց սա էլ ալ Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ գրողներից:Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները,առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունը:Ներբողները հարստացնում են վասֆերը:Նրա բնության,որսի,բեդվինական կյանքի,անապատի,կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են նախաիսլամական շրջանի պոետների կասիդաները:Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են Իմրուլկայսի մուալլաքայի տողեր հետ:
Ալ Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով:Շատ արժեքավոր են ալ Մուտազզ խալիֆի և պարսից Խոսրով 1-ին Անուշիրվան արքայի պալատների նկարագրությունները:
Ալ Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը (նասիբ):Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական ավանդույթին:Երբեմն նրա նասիբներում երևում է ուզրյան պոետների ազդեցությունը: