«Հարություն Սարկիսով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Հարություն Քրիստափորի Սարկիսով''' ([[1908]], [[դեկտեմբերի 27]], [[1908Բաքու]] - [[2001]], [[Բաքուապրիլի 23]], [[Մոսկվա]]), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսբանության գիտությունների դոկտոր ([[1951]]), պրոֆեսոր ([[1952]]), ՀամԳԳԱ ակադեմիկոս) ([[1983]]), [[ՌԽՖՍՀ]] գիտություննեռի վաստակավոր գործիչ ([[1969]])։ ԽՄԿԿ անդամ [[1951]] թվականից։
 
== Կենսագրություն ==
[[1931]] թվականին ավարտել է [[Անդրկովկաս]]յան անասնաբուժական (այժմ՝ [[Երևան]]ի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ [[1932]]-[[1934]] թվականներին եղել է [[Ադրբեջան]]ի անասնաբուժական ԳՀԻ-ի, [[1934]]-[[1939]] թվականներին՝ [[Մոսկվա]]յի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, [[1939]] -[[1956]] թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ [[1957]] թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, [[ձի]]երի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1973]])։ Սարկիսովն առաջինն է [[ԽՍՀՄ]]-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։
 
Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովեաինբիովետին և բիովիաբիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 [[գյուտ]]իգյուտի և 18 [[արտոնագրի]]։արտոնագրի։ [[1962]] թվականից [[ՄԱԿ]]-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության ([[Ժնև]]) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի ([[Չեխոսլովակիա]]) մեդալներով։
{{ՀՍՀ}}