«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Ալ Բուհթուրի»-ից «Ալ-Բուհթուրի»
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ | Astghik Gaudyan}}'''Ալ Բուհթուրի''' ([[820]]–[[897]]),արաբ նշանավոր [[պոետ]] և [[բանասեր]]: Ալ Բուհթուրին եղել է [[Աբու Թամմամ]]ի աշակերտը և ժամանակակիցը: Արյունակցական կապեր է ունեցել [[թայ]] ցեղի հետ: Ալ Բուհթուրիի մասին գլխավոր աղբյուրը բանասեր և [[պատմաբան]] [[Աբու Բաքր աս-Սուլի]]ի «Տեղեկություններ Ալ Բուհթուրիի մասին» աշխատությունն է: Ինչպես նաև կարևոր աղբյուր է [[Աբու ալ-Ֆարաջ ալ Իսֆահանի]]ի «''Երգերի գիրքը''»:

== Կենսագրություն ==
Ալ Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է [[Սիրիա]]յում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող ''Մանբիջ'' քաղաք-ամրոցում: 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց [[Բաղդադ]] և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել: Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես [[խալիֆ]] [[ալ Մութավաքքիլ]]ի օրոք, ում էլ հենց Ալ Բուհթուրին ուղղում էր իր ձոները: Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական պարձր դիրքի: Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին: Ալ Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները [[Դամասկոս]]ում, [[Հայաստան]]ում և այլուր: Սակայն այս ամենը չխանգարեց Ալ Բուհթուրիին մասնակցել ալ Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ: Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ [[ալ Մունթազիր]]ի ([[861]]-[[862]]), [[ալ Մու'տազզի]]([[866]]-[[869]]), [[ալ Մուհթադիի]] ([[869]]-[[870]]), [[ալ Մութամիդի]] ([[870]]-[[892]]) և [[ալ Մութադիդի]] ([[892]]-[[902]]) ձոներգուն: Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին:Նա տիպիկ [[9-րդ դար]]ի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը: Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները ([[ֆախր]])), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին: Երբ մահացավ Աբու Թամմամը , ալ Բուհթուրին իր ուսուցչին նվիրված [[ռիսա]] (էլեգիա) չգրեց: Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում:
 
Ալ Բուհթոորին, Աբու Թամմամի հետ միասին, «[[Վերադարձ դեպի հնություն]]» շարժման ներկայացուցիչ էր: