«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{խմբագրում եմ | Astghik Gaudyan}}'''Եմենի'''('''Հարավային Արաբիա''') հնադարյան պատմությունը մի փոքր ավելի հեշտ է վերականգնել, ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Որքան էլ որ գիտնականները փորձել են իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ , սակայն դա այդքան էլ հավաստի չենք կարող համարել: Վաղ շրջանի Հարավային Արաբիայի պատմությունն ավելի դժվար է ներկայացնել , քան ուշ շրջանինը՝ Ալ. Մակեդոնացու արշավանքներից հետո ընկած ժամանակաշրջանինը՝ շնորհիվ հույն և հռոմեացի առևտրականների ու հետախույզների թողած տեղեկությունների :
 
Լեռնոտ գոտիների առկայությունը խոչընդոտել է մեկ վարչատարածքի ձևավորմանը, և պետական իշխանությունները գլխավորապես բաժանված էին Հարավային Արաբիայի տարբեր ժողովուրդների միջև: Սրանցից յուրաքանչյուրը ուներ իր համայնքային պաշտամունքը, և մարդիկ հավաքվում էին՝ ցույց տալու իրենց հավատարմությունը իրենց հովանավոր աստծուն : Նրանց ղեկավարում էր ''մալիքը''՝ թագավորը : Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ Հարավային Արաբիան կոչել են Արաբիա Ֆելիքսիա ( Երջանիկ Արաբիա):
 
== Սաաբայի թագավորություն (մ.թ.ա.8-րդ դար-275թվական) ==
Հնադարյան Եմենում մինչև [[իսլամ]]ի առաջացումը եղել են մի քանի թագավորություններ. [[Սաաբա]],[[Քատաբան]],[[Մինա]],[[Հադրամաութ]],[[Հիմյար]]:
Վաղ շրջանում հիշատակվող առավել հզոր թագավորությունը Սաաբան (մ.թ.ա.[[10-րդ դար|10]]/[[9-րդ դար]]ից 3-րդ դար) էր, որի մասին առատ վկայություններ կան: Սաաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ ''Ալմաքահ'' աստծուն: Սաաբայի կենտրոնը [[Մարիբ]] քաղաքն էր : Տարբեր արքաների օրոք Սաաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է [[Սողոմոն]] թագավորի կառավարման տարիների հետ (մ.թ.ա. [[970]]-[[931]] թվականներ): Այն պատմում է,որ Սաաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով : Նա [[Երուսաղեմ]] է ժամանում համեմունքներով , ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով : Տեսնելով թագավորի իմաստությունը , երկրի հարստությունը՝ թագուհին ասում է .«Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ [[Իսրայել]]ի գահին է նստեցրել»:
[[Պատկեր:Panel Almaqah Louvre DAO18.jpg|մինի|աջից|Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ.թ.ա. 7-րդ դար]]
Մեկ այլ հիշատակությունը Սաաբայի մասին արձանգարություն է , որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաաբան և միությունը»: Սա վկայում է , որ մենք գործ ունենք մի դաշնության հետ , որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաաբան:
Սաաբան մ.թ.ա. [[8-րդ դար]]ում իր ծաղկման շրջանում է եղել, և այդ շրջանում հաճախ հիշատակվող միապետը [[Քարիբիլ Վատթար]]ն է: Նրա օրոք Սաաբան նվաճել է նոր տարածքներ, և ծաղկում է ապրել տնտեսությունը : Նա ամրացրել է քաղաքները,կարգավորել ոռոգման համակարգը:
 
Մ.թ.ա. [[1-ին դար]]ում ամենից հզոր թագավորությունը հնադարյան Եմենում Սաաբան է եղելեղել՝ ՝ձգվելովձգվելով [[Կարմիր ծով]]ից մինչև [[արևելք]]՝ ՝ներառելովներառելով Հադրամաութը:
 
Ինչպես նշեցինք, Հարավային Արաբիայի մասին ավելի շատ տեղեկություններ կան մ.թ.ա. [[330]]-[[240]] թվականներից հետո : Համաձայն հունական աղբյուրի՝ Հարավային Արաբիայում կային չորս ազդեցիկ ցեղերցեղեր՝ ՝մինեացիներըմինեացիները( Կարմիր ծովի շրջանում ),որոնց ամենամեծ քաղաքը ''Կառնավն'' էր,սաաբացիները ՝սաաբացիները՝ ''Մարիբ'' կենտրոնով , կաթաբանցիները ՝''Տիմնա'' կենտրոնով, և արևելյան մասում Հադրամաութը՝ ''Շաբվա'' կենտրոնով : Սրանք մշտական պայքարի մեջ են եղել միմյանց հետ:
 
== Մինայի թագավորություն (8-րդ դար-100 թվական) ==
Մինայի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա. [[500]] թթ են: Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝ [[Սաաբա]]յի,[[Կաթաբան]]ի և [[Հադրամաութ]]ի, Մինան իր առջև նվաճողական խնդիրներ չէր դրել: Նրանք հիմանականում զբաղվում էին առևտրով (մեծամասամբ խնկի առևտրով): Նրանց քարավանները հասնում էին մինչև [[Եգիպտոս]] և [[Սիրիա]]:
 
== Կաթաբանի թագավորություն (մ.թ.ա.4-րդ դար- 200 թվական)==
Կաթաբանը առաջին անգամ հիշատակվում է Քարիբիլ Վատթարի արձանագրության մեջ՝ որպես Սաաբայի դաշնակից : Այնուհետև խոսվում է Սաաբայի և Կաթաբանի կոնֆլիկտի մասին և մ.թ.ա. 3-2-րդ դարերը այն մերժում է Սաաբայի իշխող դիրքը Հարավային Արաբիայում, սակայն մ.թ.ա. 1-ին դարում Կաթաբանը թուլանում է և բաժանվում է Սաաբայի և Հադրամաութի միջև:
 
== Հադրամաութի թագավորություն (մ.թ.ա.8-րդ դար-300 թվական) ==
Հադրամաութի մասին տեղեկությունները ավելի աղքատիկ են: Հայտի է, որ այն շտապես պայքարել է Սաաբայի դեմ, որը ձգտում էր դառնալ տարածաշրջանում ամենից հզոր թագավորությունը: Ավելի ուշ՝ մ.թ.ա. [[4-րդ դար]]ում Հադրամաութը ընկնում է [[Մինայի թացավորություն|Մինայի թացավորության]] վերահսկողության տակ: Իսկ արդեն մ.թ. [[1-ին դար]]ում Հադրամաութը համառ պայքար է մղում տարածաշրջանում իշխող դիրք գրաված Հիմյարի թագավորության հետ և հաջողությամբ կարողնում է հակահարված տալ: Այնուամենայնիվ, [[300 թվական]]ին Հիմյարը նվաճում է Հադրամաութը՝ այսպիսով միավորելով Հարավային Արաբիան մեկ պետության մեջ:
[[Պատկեր:BronzeManNashqum.jpg|մինի|Բրոնզե արձանիկ, մ.թ.ա. 6-5-րդ դարեր]]
 
''«...Քոչվորները սնվում են կաթով և վայրի կենդանիների մսով ու արմավով :Արմավից ստանում են գինի,իսկ քնջութից ՝յուղ:Հադրամաութցիները աչքի են ընկնում իրենց զինվորներով:Հիմյարները ամենաբազամարդ ցեղն են,սաաբացիները հարուստ են՝ շնորհիվ իրենց ոսկու հանքերի ,ոռոգվող գյուղատնտեսության և մեղրի ու մեղրամոմի...»''
 
Վերոհիշյալ հիմյարցիների կենտրոնը [[Զաֆար]]ն էր:Հիմյարը նախկինում գտնվում էր Կաթաբանի տիրապետության տակ , բայց [[1-ին դար]]ում այն ամենաազդեցիկ դիրքն է գրավում տարածաշրջանում : [[1-ին դար]]ի երկրորդ կեսին Հիմյարը իր տիրպետության տակ է վերցնում Սաաբան և Հիմյարի թագավորները իրենց անվանում էին ''«Սաաբայի և Զու Ռայդանի թագավորներ»'': Սա նշանակում է , որ Սաաբան թուլացել էր ստիպված է եղել դաշինք կնքել Հիմյարի հետ: Կաթաբանը և Մինան կորցրել էին իրենց ազդեցությունը ազդեզությունը և գտնվում էին Հիմյարի տիրապետության տակ: [[4-րդ դար]]ի սկզբում Հիմյարի թագավոր [[Շամմար Յուհարիշ]]ը նվաճեց նաև Հադրամաութը,որը կարևոր էր խաղում տարածաշրջանում : Շամմար Յուհարիշ իրեն անվանում է «Սաաբայի և Զու Ռայդանի և Հադրամաութի և Յամանթի արքա»: Սա առաջին հիշատակությունն է որտեղ Հարավային Արաբիան հիշատակվում է որպես միավորված մեկ պետություն: Ողջ թագավորության տարածքում հիմնվում էին նոր քաղաքներ ՝ երկհարկ շենքերով ու հասարակական կառույցներով: Հատկապես զարգացած էր առևտուրը: Զարգացած էր նաև գյուղատնտեսությունը , կառուցված էին ոռոգիչ ջրանցքներ:
Սակայն իրավիճակը փոխվեց [[6-րդ դար]]ում . [[Բյուզանդիա]]ն և [[Սասանյան Պարսկաստան]]ը ցանկանում էին տիրանալ Եմենին,քանի որ այդտեղով էր անցնում արևելքից եկող գլխավոր առևտրական ճանապարհները: Բյուզանդիան այդ պայքարի մեջ օգտագործեց [[Եթովպիա]]յում ստեղծված [[Ակցիումի թագավորություն|Ակցիումի թագավորության]]ը , ինչպես նաև նպաստում էր [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] ներթափանցմանը Արաբիայում: Քրիստոնեությունը և [[Հուդայականություն|հուդայականություն]]ը բավականին տարածված Էին Եմենում: Կոստանդին կայսրը ուղարկում է պատվիրակություն Հիմյարի թագավորի մոտ , որպեսզի վերջինս [[եկեղեցի]]ներ կառուցելու թույլտվություն տա: Քրիստոնեության տարածումը խորհրդանշում էր բյուզանդական ազդեցության տարածում: Քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով [[6-րդ դար]]ում Ակցիումի թագավորը պատերազմ է սկսում Հիմյարի դեմ : Այդ ընթացքում Հիմյարը բավականին թուլանում է և ընկնում է Ակցիումի տիրապետության տակ: Հիմյարում քրիստոնյա թագավոր նշանակվեց: Երբ նա մահացավ ,հրեաները ուժեղացել էին և իրենց թագավոր ընտրեցին : Եթովպիան սա չհանդուրժեց. Էլլա Ասբեհան զորքով ներխուժեց Հիմյար և ճակատամարտում հաղթանակ տարավ՝ սպանելով թագավորին և շատ հիմյարցիների: Հիմյարում թագավոր նշանակեց քրիստոնյա Աբրահային: Աբրահան Եմենի վերջին մեծ միապետն էր՝ չնայած որ հարկ էր վճարում Եթովպիային: Վերջին հիշատակվող տեքստը հնադարյան Եմենի մասին իրական փաստեր ունեցող [[լեգենդ]]ն է [[Սայֆ իբն Զի Յազան]]ի մասին, ով դրսից օգնություն էր փնտրում , երբ Եթովպիան գերիշխող էր և ավելի դաժան: Բայց նա սպանվում է մի խումբ եթովպացի ծառայողների կողմից :
 
Այնուհետև Եմենը անցնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ և այս վիճակը շարունակվում է մինչև վաղ [[Արաբական խալիֆայություն|մուսուլմանական պետության]] առաջացումը: