«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Հնադարյան Եմենում մինչև [[իսլամ]]ի առաջացումը եղել են մի քանի թագավորություններ.[[Սաաբա]],[[Քատաբան]],[[Մինա]],[[Հադրամաութ]],[[Հիմյար]]:
Վաղ շրջանում հիշատակվող առավել հզոր թագավորությունը Սաաբան (մ.թ.ա.[[10-րդ դար|10]]/[[9-րդ դար]]ից 3-րդ դար) էր, որի մասին առատ վկայություններ կան: Սաաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ ''Ալմաքահ'' աստծուն: Սաաբայի կենտրոնը [[Մարիբ]] քաղաքն էր :Տարբեր արքաների օրոք Սաաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է [[Սողոմոն]] թագավորի կառավարման տարիների հետ(մ.թ.ա. [[970]]-[[931]] թվականներ):Այն պատմում է,որ Սաաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով : Նա [[Երուսաղեմ]] է ժամանում համեմունքներով ,ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով :Տեսնելով թագավորի իմաստությունը ,երկրի հարստությունը՝ թագուհին ասում է .«Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ [[Իսրայել]]ի գահին է նստեցրել»:
[[Պատկեր:Panel Almaqah Louvre DAO18.jpg|մինի|աջից|Արձանագրություն,որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը,մ.թ.ա. 7-րդ դար]]
Մեկ այլ հիշատակությունը Սաաբայի մասին արձանգարություն է ,որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաաբան և միությունը»:Սա վկայում է ,որ մենք գործ ունենք մի դաշնության հետ ,որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաաբան:
Սաաբան մ.թ.ա. [[8-րդ դար]]ում իր ծաղկման շրջանում է եղել, և այդ շրջանում հաճախ հիշատակվող միապետը [[Քարիբիլ Վատթար]]ն է: Նրա օրոք Սաաբան նվաճել է նոր տարածքներ, և ծաղկում է ապրել տնտեսությունը : Նա ամրացրել է քաղաքները,կարգավորել ոռոգման համակարգը: