«Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Orden1.jpg|մինի|200px|Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան]]
 
'''Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան''' - [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] պետական պարգև։ Հիմնադրվել է 1993թ. հուլիսի 6-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» ՀՀ օրենքով։օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ. օգոստոսի 9-ին)։ ։ ՀՀ ամենահին շքանշանն է [[Հայրենիքի շքանշան]]ի և «Մարտական խաչ» շքանշանի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
 
== Շքանշանի կարգավիճակը ==
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։
 
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
== Շքանշանով պարգևատրվողները ==
 
1993թ. ընդունված օրենքով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել:
 
2014թ. օգոստոսի 9-ից Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:
 
== Պարգևատրման միջնորդությունը ==
1993թ. ընդունված օրենքի համաձայն, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
 
2014թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:
 
== Կրելու կարգը ==
Ինչպես 1993-2014թթ., այնպես էլ այժմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում ենէին կրծքի ձախ կողմում՝ [[«Մարտական խաչ» շքանշանիցշքանշան]]ից հետո։
 
== Շքանշանի նկարագրությունը ==
Շքանշանի1993-2014թթ. հանձնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 1995թ. հունվարի 11-ին ընդունված որոշմամբ։
 
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանն ունի ութանիստ վարդյակի տեսք, որի անկյունում տեղադրված են ճառագայթային զարդեր։
Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենի երիզներն արծաթափայլ են, մեջտեղում՝ թունդ վարդագույն։
Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
 
2014թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
 
== Պարգևատրման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալովշքանշանով պարգևատրվել է 34 անձ, որոնցից 22-ը ՀՀ, 12-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։
 
Պարգևատրված 12 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը {{դրոշ|Ռուսաստան}} [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]], 2-ը՝ {{դրոշ|Թուրքիա}} [[Թուրքիա]]յի, 2-ը՝ {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսիա]]յի, 1-ը՝ {{դրոշ|Շվեյցարիա}} [[Շվեյցարիա]]յի և 1-ը՝ {{դրոշ|Ուկրաինա}} [[Ուկրաինա]]յի քաղաքացիներ են։
* 2012թ. - 3,
* 2013թ. - 3 անձ։
* 2014թ. օգոստոսի 10-ի դրությամբ որևէ մեկը չի պարգևատրվել։
 
== Շքանշանի ասպետներ ==