«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 72 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ալ Բուհթոորին, Աբու Թամմամի հետ միասին, «[[Վերադարձ դեպի հնություն]]» շարժման ներկայացուցիչ էր:
 
== Վերադարձ դեպի հնություն շարժումը ==
[[9-րդ դար]]ից սկսվում է [[կլասիցիզմ]]ի և [[նեոկլասիցիզմ]]ի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «''Հակազդեցության շարժում''», իսկ հաճախ՝ պարզապես ''Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան''։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ [[9-րդ դար]]ից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ [[նորացման շարժում|նորացման շարժման]] ներկայացուցիչները ([[Աբու Նուվաս]][[, Բաշշար իբն Բուրդ]], [[Աբու-լ-Աթահիա]])։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը [[Արաբական խալիֆայություն|խալիֆայություն]]ում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել [[Աբբասյաններ]]ը, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։
 
Արաբները[[Արաբներ]]ը շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական [[կասիդա]]յի սահմաններում,պահպանել կառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել [[բեդվին]]ի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։