«Շումերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Շումերներ''', (սումերներ), հնագույն ժողովուրդ Հարավային [[Միջագետք]]ում, որն այդտեղ բնակվել է դեռես մ․ թ․ ա․ [[5]]-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ․ թ․ ա․ [[3]]-րդ հազարամյակի սկզբին սեմական աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակի վերջին շումերները ստեղծել են պատկերագիրը, իսկ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի կեսին՝ [[սեպագիր]]ը, որը որդեգրել են աքքադացիները, ապա տարածվել է [[Արևմտյան Ասիա]]յի շատ երկրներում, ինչպես նաև [[Արարատյան թագավորություն]]ում ([[Ուրարտու]]), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանըդիցաբանություն, [[բանահյուսություն]]ը, [[գրականություն]]ը, [[մշակույթ]]ը։։ Մ․ թ․ ա․ [[3]]-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ․ թ․ ա․ [[2]]-րդ հազարամյակի [[1]]-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ [[շումերերեն]]ը, որպես գրոց լեզու մինչև մ․ թ․ ա․ [[2]]-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է [[աքքադ]]ացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ցեղեր]]