«Օֆորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Օֆորտ''' ([[ֆրանսերեն|ֆրանս․]] eau-forte — ազոտական թթու, բորակաթթու), մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայտնի է XVI դ․ սկզբից։ Մետաղյա ([[ցինկ]], [[պղինձ]]) թիթեղի («տախտակի») ողորկ մակերեսը պատում են թթվակայուն լաքով և, ըստ ապագա պատկերի գծերի, պողպատյա ասեղով քերծում լաքը։ Ասեղի ծայրը մերկացնում է մետաղի մակերեսը, որը իջեցնելով [[ազոտական թթու|ազոտական թթվի]] [(պղինձը՝ երկաթի (III) քլորիդի լուծույթի]) մեջ՝ գծված մասերը ենթարկում են քայքայման։ Թթվի ներգործության հետևանքով առաջանում
են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը՝ որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փոփոխելով անհրաժեշտ մանրամասներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճանավորում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օֆորտ» էջից