«Ֆելիքս Նև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Փիլիսոփաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
Նև (Neve) '''Ֆելիքս ժանԺան Բատիստ ժոզեֆԺոզեֆ Նև''' (Neve, [[181613 հունիսի]] թվական, [[հունիսի 131816]], Բելգիա— [[189323 մայիսի]] թվական, [[մայիսի 231893]], Ասվեն), [[բելգիա]]ցի արևելագետ, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների դիրեկտոր ([[1838]])։ [[Բելգիա]]յի արքունական ակադեմիայի, [[Պետերբուրգ]]ի կայսերական Գիտությունների ակադեմիայի, Հռոմի կաթոլիկական ակադեմիայի, Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ։ [[Հայ|Հայկական]] և [[Հնդկաստան|հնդկական]], մատենագրության, սանսկրիտի մասնագետ։ [[1841]] թվականից Լուվենի համալսարանի մատենագրության և [[արևելք|արևելյան]] լեզուների դասախոս։ Նևի հայագիտական գործունեությունն սկսվել է [[1841]] թվականից՝ «Պատմական ակնարկ հայոց լեզվի և գրականության» հոդվածի և Առաքելոց շարականի ֆրանսերեն թարգմանությամբ։ Նևը անդրադարձել է հայոց լեզվին, [[այբուբեն]]ին, հայ [[հեթանոս]]ական պաշտամունքի առանձին կողմերին, հայ դպրության սկզբնավորմանը, [[Քրիստոնեություն|քրիստոնե]]ական կոթողներին, [[շարական]]ներին, երգաբանությանը, հայրախոսությանը։
Գրել է [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկաց]]ու, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալ]]ու, [[Եղիշե]]ի, [[Թովմա Մեծոփեցի|Թովմա Մեծոփեց]]ու և այլոց կենսագրությունները՝ նրանց ստեղծագործությունների թարգմանությամբ ու ծանոթագրություններով, նկարագրել մոնղոլական ավերիչ արշավանքները [[Հայաստան]]ում, լույս ընծայել խաչակրաց արշավանքների մասնակից բելգիացիների մասին հայկական սկզբնաղբյուրներում պահպանված տեղեկությունները, գրել [[Արծրունիներ]]ի տան պատմությունը են։ [[1855]] թվականին, [[Փարիզ]]ի արքունական մատենադարանում պահվող երկու ձեռագրերի հիման վրա հրատարակել է «Ուսումնասիրություն Թովմա Մեծոփեցու և նրա [[15-րդ դար]]ի Հայոց պատմության մասին» աշխատությունը, իսկ [[1858]] թվականին Նևի թարգմանությամբ «Պատմությունը» լույս է տեսել [[ֆրանսերեն]]ով։ Նևի հայագիտական ուսումնասիրություններն ու թարգմանությունները ամփոփված են «Քրիստոնյա Հայաստանը և յուր գրականությունը» ([[1886]]) գրքում։
{{ՀՍՀ}}