«Վիճակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վիճակագրություն''' , 1․ հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Վիճակագրություն'''#հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող ինֆորմացիա։
'''Վիճակագրություն''' , 1․ հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող ինֆորմացիա։ 2․ #Հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուս․ դիսցիպլին), որն ուսումնասիրում է մասսայական քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ Վիճակագրություն համարվում է որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում Վիճակագրություն հասկացությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։ Վիճակագրություն որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը [[XVII դար]]ում ստեղծել են Ու․ Պետտին (Կ․ Մարքսի բնորոշմամբ՝ որոշ առումով Վիճակագրության գյուտարարը) և Ջ․ Գրաունտը ([[Անգլիա]])։ Այդ շրջանում Վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուս. գիտություններից։ ժամանակակից Վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր (Գ․ Կոնրինգ, [[Գերմանիա]]), որը Վիճակագրություն դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ [[XIX դար]]ի կեսին Լ․ Ա․ Կետլեն ([[Բելգիա]]) և նրա հետևորդները փորձում էին Վիճակագրություն ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ XIX դարի 2-րդ կեսին և [[XX դար]]ի սկզբին Վիճակագրություն զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Վիճակագրության տեսության ու պրակտիկայի մեջ մեծ ավանդ ունեն ռուս գիտնականները՝ Մ․ Վ․ Լոմոնոսովը, Վ․ Ն․ Տատիշչևը, Կ․ Ի․ Արսենևը, Դ․ Պ․ ժուրավսկին, Պ․ Լ․ Չեբիշևը, Ա․ Ա․ Չուպրովը, խորհրդային շրջանում՝ Վ․ Ս․ Նեմչինովը, Վ․ Ն․ Ստարովսկին, Ա․ Գ․ Ստրումիլինը, վ․ Մ․ Վոլոդարսկին, Ա․ Բոյարսկին և ուրիշներ։ Վիճակագրության պատմության նոր փուլ էր մարքսլենինյան Վիճակագրության առաջացումն ու զարգացումը։ Մարքսիզմ-լենինիզմի դասականների, հատկապես Վ․ Ի․ Լենինի աշխատություններում ամփոփվել են Վիճակագրության տեսության ու մեթոդաբանության սկզբունքային հարցերը, սոցիալիստ, հասարակարգում Վիճակագրության հիմնական խնդիրները։ Խորհրդային Վիճակագրության գիտության խնդիրները որոշվում են սոցիալիստ, էկոնոմիկայի և կուլտուրայի՝ կառավարման ու պլանավորման գծով պետության գործնական պահանջմունքներով։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը․ ա․ վիճակագրական դիտարկում, բ․ դիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում, գ․ վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։ Վիճակագրություն գիտության տեսական հիմքը պատմական մատերիալիզմն է և մարքսիստական քաղաքատնտեսությունը։ Այն բազմաճյուղ է՝ ա․ Վիճակագրության ընդհանուր տեսություն, քննարկում է Վիճակագրություն գիտության կատեգորիաները, մշակում կանոններ և մեթոդներ հասարակական երևույթների քանակական կողմի վիճակագրական ուսումնասիրման համար, բ․ տնտեսական վիճակագրություն, ուսումնասիրում է ժողտնտեսության ցուցանիշների համակարգը, նրա կառուցվածքը, համամասնությունները, հասարակական վերարտադրության ճյուղերի ու տարրերի փոխադարձ կապերը, գ․ ճյուղային Վիճակագրություններ (արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, բնակչության, աշխատանքի)․ խնդիրն է ուսումնասիրել ցուցանիշների համակարգը, վերլուծել ժողտնտեսության համապատասխան ճյուղերի կամ հասարակական կյանքի տարբեր կողմերի սոցիալ-տնտեսական պրոցեսները։ Վիճակագրական ինֆորմացիայի հավաքումը, ամփոփումը և վերլուծումը միասնական սկզբունքով, ընդհանուր ծրագրով և մեթոդաբանությամբ իրականացնում են պետական վիճակագրական մարմինները՝ [[ԽՍՀՄ]] Կենտրոնական վիճակագրական վարչության ղեկավարությամբ։
 
== Գրականություն ==
*[[Լենին]] Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը [[Ռուսաստան]]ում, Երկ․ լիակտ․ ժող․, Մեր ֆաբրիկա-գործարանային վիճակագրության հարցի շուրջը, նույն տեղում։ Նույնի
*Լենին Վ․ Ի, ժամանակակիցԺամանակակից հողագործության կապիտալիստական կառուցվածքը։ Նույնի
*Լենին Վ․ Ի, Թվերի լեզուն։ Նույնի
*Լենին Վ․ Ի, Զեմստվոյական վիճակագրության խնդիրների մասին հարցի շուրջը։
*Птуха М․, Очерки по истории статистики XVII-XVIII веков, [М․], [[1945]]; .
*Рябушкин Т․ В․, Проблемы экономической статистики, М․, [[1959]]; .
*Боярский А․, Теоретические исследования по статистике, М․, [[1974]]․ Ա․ Կոստանդյան
 
{{ՀՍՀ}}