«Ժորժ Բիզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3),   → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = ''Ժորժ Բիզե''
| բնագիր ԱԱՀ = Alexandre Ալեքսանդր-CésarՑեզար-LéopoldԼեոպոլդ BizetԲիզե
| պատկեր = Georges bizet.jpg
| չափ =
| նկարագրում = (երգահան, կոմպոզիտոր)
| ծննդյան օր = [[հոկտեմբերի 25]], [[1838]]
| ծննդավայր = [[Փարիզ]] ([[Ֆրանսիա]])
| վախճանի օր = [[հունիսի 3]], [[1875]]
| վախճանի վայրը = [[Փարիզ]] ([[Ֆրանսիա]])
| քաղաքացիություն = Ֆրանսիա
| հպատակություն =
| ազգություն = Ֆրանսիացի
| ալմա մատեր =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողություն =
| մասնագիտություն =
| ամուսին = Ժակ Ֆրոմետալ Գալևի
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
| կայք =
| ստորագրություն =
}}
 
'''Ժորժ Բիզե''' ([[ֆրանսերեն]]՝ Alexandre-César-Léopold Bizet, մկրտության ժամանակ ստացել է Ժորժ (Georges) անունը։ [[1838]] - [[1875]]), ֆրանսիացի[[ֆրանսիա]]ցի երգահան, հեղինակել է նվագախմբային ստեղծագործություններ, ռոմանսներ[[ռոմանս]]ներ, դաշնամուրային երկեր, ինչպես նաև օպերաներ։ Նրա «[[Կարմեն19-րդ (օպերա)|Կարմենդար]]»ի [[օպերա]]ներկրորդ կեսի ֆրանսիացի խոշորագույն կոմպոզիտոր Ժորժ Բիզեն համարվումպատկանում է ֆրանսիական առաջադեմ արվեստագետների թվին: Նա երաժշտական թատրոնի գլխավորհամար գլուխգործոցներիցգրված մեկը։անմահ ստեղծագործությոն` «Կարմեն» օպերայի և Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհի» [[դրամա]]յի համար գրված սքանչելի ստեղծագործության ստեղծողն է:
== Կյանքը ==
[[Պատկեր:Young Georges Bizet.png|250px|մինի|աջից|Ժորժ Բիզեն երիտասարդ տարիքում]]
Ժորժ Բիզեն ծնվել է [[1838]] թվականի [[հոկտեմբերի 25]]-ին Փարիզում` երգեցողության ուսուցչի ընտանիքում: Ծննդյան անունն է եղել Ալեքսանդր-Ցեզար-Լեոպոլդ Բիզե, մկրտությունից հետո ստացել է Ժորժ անունը, որով էլ հետագայում հայտնի է դարձել: Բիզեն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, երբ երկու շաբաթից նոր պիտի լրանար նրա տասը տարին: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ([[1848]]-[[1857]]), Բիզեն փորձում է իրեն կոմպոզիտորության բնագավառում: Այս շրջանում նա արդեն լիովին տիրապետում է կոմպոզիտորական տեխնիկային:
 
[[1857]] թվականին նա Շառլ Լեկոկի հետ կիսում է Ժակ Օֆֆենբախի կողմից կազմակերպված մրցույթի [[Հռոմ]]եական մրցանակը` իր «Բժիշկ Միրակլը» օպերետի համար: Նույն տարում նա մրցույթի է ներկայացնում «Կլովիս և Կլոտիլդա» կանտատը, որի համար նույնպես ստանում է Հռոմեական մրցանակ, ինչը հնարավորություն է տալիս նրան ապրել [[Հռոմ]]ում երեք տարի, ստեղծել երաժշտություն ու զբաղվել իր գործունեությամբ: Այս շրջանի հաշվետու ստեղծակործությունը Դոն Պրոկոպիո օպերան էր: Հռոմում ապրելուց հետո Բիզեն ամբողջ կյանքն անցկացրեց Փարիզում:
 
Հռոմից [[Փարիզ]] վերադառնալով` Բիզեն շարունակում է գրել [[երաժշտություն]]: [[1863]] թվականին նա գրում է «[[Մարգարիտ]] որոնողները» օպերան: Այս ժամանակաշրջանում է գրում նաև «Փերթ գեղեցկուհին», «Մանկական խաղեր» [[դաշնամուր]]ի համար: Նա գրեց նաև «Ջամիլե» ռոմանտիկ [[օպերա]]ն, [[Դո մինոր]] [[սիմֆոնիա]]ն: Նույնիսկ Բիզեն էր մոռացել այդ սիմֆոնիան, որի մասին հիշեցին միայն [[1935]] թվականին, երբ գտան կոնսերվատորիայի [[գրադարան]]ում: [[1874]]-[[1875]] թվականներին նա աշխատում էր «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]» օպերայի վրա: Օպերայի պրեմիերան կայացավ իսպանական Օպերա-Կոմիկ թատրոնում, [[1875]] թվականի [[մարտի 3]]-ին, սակայն ձախողվեց: Իր երկրորդ սիմֆոնիան Բիզեն անավարտ թողեց:
 
[[1869]] թվականի [[հունիսի 3]]-ին Բիզեն ամուսնացավ իր ուսուցչի աղջկա` Ժակ Ֆրոմետալ Գալեվիի հետ ([[1849]]-[[1926]]): Նրանց որդին` Ժակ Բիզեն ([[1872]]-[[1922]], կյանքն ավարտել է ինքնասպանությամբ) եղել է Մարսել Պրուստի մտերիմ ընկերն ու համադասարանցին: Բիզեն մահացել է [[1875]] թվականի [[հունիսի 3]]-ին` [[Սիրտ|սրտ]]ի նոպայից: Նա շատ էր մտահոգվում,որ իր «Կարմեն» օպերան վատ էր ընդունվել քննադատների ու հասարակության կողմից: Ժորժ Բիզեն թաղվել է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանատանը:
== Ստեղծագործությունը ==
[[Պատկեր:Theatre du Conservatoire Paris CNSAD.jpg|250px|մինի|աջից|Փարիզի կոնսերվատորիան]]
Բիզեի ստեղծագործությանը հատուկ են մտքի ճշգրտությունն ու հստակությունը, արտահայտչամիջոցների թարմությունն ու պարզությունը, ձևի ավարտվածությունն ու նրբինությունը: Բիզեին հատուկ է հոգեբանական սուր վերլուծությունը` մարդկային զգացմունքների և արարքների ըմբռնումը: Բիզեի բազմաժանր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղը պատկանում է [[օպերա]]յին: [[Կոմպոզիտոր]]ի օպերային արվեստը ծագել է ազգային հողի վրա և սնվել [[ֆրանսիա]]կան օպերային [[թատրոն]]ի ավանդույթներով:
 
[[19-րդ դար]]ի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը: «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր [[ազգ]]ի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի: Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից: Ֆրանսիայի [[Բուրժուազիա|բուրժուական հասարակության]] սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ [[սյուժե]]ներով: Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին:
 
Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը: Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ` Բիզեն [[ռեալիզմ]]ի ճանապարհը գտավ օպերային ժանրում: Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների ([[Վիկտոր Հյուգո]], [[Ֆլոբեր]], Զոլյա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին:
Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ: Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային [[արվեստ]]ի գանձարանում:
=== Ստեղծագործության առանձնահատկությունները ===
Բիզեի [[1870]]-ական թվականների հասուն ստեղծագործությունները ի հայտ են բերում նրա ինքնօրինակ գեղարվեստական ոճը: Բիզեի արվեստը հագեցած է լավատեսությամբ, խորապես [[մարդ]]կային է, հաստատում է [[կյանք]]ը և միաժամանակ բացահայտում նրա հակասություններն ու կոնֆլիկտները: Առանձին մարդկանց ողբերգական ճակատագրերը չեն կարող խախտել կյանքի հավերժ ներդաշնակությունը: Բիզեի ստեղծագործությունների հերոսները, որոնք վայելում են նրա համակրանքը, ուժեղ կրքերով ապրող, իրենց երջանկության համար պայքարող համարձակ և հպարտ մարդիկ են: Հերոսների ճակատագրերը բացահայտված են ժողովրդի կյանքի հետ սերտ կապի մեջ:
 
=== Օպերային արվեստը ===
[[Պատկեր:1875 Carmen poster.jpg|250px|մինի|[[Կարմեն (օպերա)|Կարմեն օպերա]]յի պրեմիերայի պաստառը]]
Հանճարով օժտված արվեստագետը` Ժորժ Բիզեն, ուներ բոլոր հատկանիշները օպերային երևելի [[կոմպոզիտոր]] դառնալու համար: Բեմի նուրբ զգացողությունը, նրա յուրահատուկ [[օրենք]]ների ըմբռնումը, մարդկային տարբեր կերպարները դիպուկ և վառ նկարագրելու և հերոսների զգացմունքները ցայտուն, հիշվող [[մեղեդի]]ներով արտահայտելու նրա տաղանդը, վոկալ ոճի գերազանց տիրապետումը` այդ բոլոր հատկանիշները Բիզեին դարձրին օպերային արվեստի մեծ վարպետ: Բիզեի օպերաների հերոսները ժողովրդից ելած հասարակ մարդիկ են: Այստեղ ի հայտ է գալիս ժողովրդա-ժանրային երաժշտության ([[երգ]]ի և [[պար]]ի) միջոցով բնութագրելու նոր և ինքնատիպ մեթոդը: Այսպես է ստեղծված Կարմենի` [[19-րդ դար]]ի օպերային գրականության մեջ ամենավառ կերպարներից մեկը:
 
Կյանքի հյութեղ գույների, վառ, ցայտուն կերպարների նկատմամբ ունեցած հակումը Բիզեին հանգեցրեց [[հարավ]]ային և [[Արևելք|արևել]]յան ժողովուրդների կյանքի պատկերմանը: Այսպես ստեղծվեցին արևելյան կոլորիտ ունեցող «Մարգարիտ որոնողները» և «Ջամիլեն», պրովանսյան «Արլեզիանուհին» և [[Իսպանիա|իսպան]]ա-[[Գնչուներ|գնչու]]ական «Կարմենը»: Բիզեն զարմանալի ճշմարտանմանությամբ վերաստեղծում է [[Արաբիա]]յի, [[Իսպանիա]]յի, հարավային Ֆրանսիայի տեղային կոլորիտը:
 
 
Պատկերելով Իսպանիայի, Պրովանսի, Արևելքի ժողովրդական կյանքի պատկերները, Բիզեն հազվադեպ է օգտագործում բուն ժողովրդական մեղեդիներ, բայց ուսումնասիրելով այդ ժողովրդի կենցաղն ու երաժշտական ֆոլկլորը և ասես հարմարվելով դրանց, [[կոմպոզիտոր]]ը ստեղծագործական հանճարեղ ներըմբռնմամբ կռահում է ամենաբնորոշը, տիպականը և դրանցով հագեցնում է իր ստեղծագործությունների երաժշտական կտավը: Ստեղծագործական շփումը ժողովրդական երաժշտության հետ հարստացրեց կոմպոզիտորի մեղեդային և առանձնապես [[լադ]]ահարմոնիկ լեզուն:
=== Նվագախմբային ստեղծագործությեւնները ===
Երաժշտական թեմատիզմի ժողովրդական էությունը հաճախ հանգեցնում է զարգացման վարիացիոն ձևին դիմելու անհրաժեշտությանը: Դա կարելի է տեսնել գլխավորապես կոմպոզիտորի [[Նվագախումբ|նվագախմբ]]ային ստեղծագործության մեջ: Բիզեի երաժշտական ոճին, նրա հարմոնիզացիային, ձայնատարությանը, գործիքային և վոկալ ֆակտուրային հատուկ են հստակությունն ու նրբությունը, փոքր ու մեծ մասշտաբների երաժշտական ձևերն ու կառուցվածքները [[օպերա]]յին ու գործիքային ժանրերում գերում են տրամաբանությամբ, ավարտվածությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ:
 
Բիզեն Ֆրանսիայի նշանավոր սիմֆոնիստներից մեկն է: «Կարմեն» օպերայի նախերգանքը, նույն օպերայի անտրակտները, «Արլեզանուհու» երաժշտությունից կազմված երկու նվագախմբային [[սյուիտ]]ները` այս ամենը Բիզեի [[Սիմֆոնիկ երաժշտություն|սիմֆոնիկ երաժշտության]], ավելին` ամբողջ [[ֆրանսիա]]կան սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցնորն են:
== Աղբյուրներ ==
*Stefan, Paul. Georges Bizet. Leben, Umwelt und Werk des Komponisten der Carmen. — Zürich: Atlantis, [[1952]].
 
{{DEFAULTSORT:Բիզե, Ժորժ}}
Տող 21 ⟶ 73՝
 
 
 
{{Bio-stub}}
 
{{Link FA|en}}