«Հայկական պար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ձևավորում, ուղղագրական, կետադրություն, կատեգորիա, կաղապարներ, լուսանկար, նյութերի ավելացում
Տող 1.
''Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը,մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:'' Կոմիտաս
{{հայկական մշակույթ}}
Մարդկության համար պարը եղել եւ մնում է հույզեր արտահայտող լավագույն միջոցներից մեկը: Ամեն ազգ յուրովի է արտահայտում այդ հույզը եւ սերնդեսերունդ փոխանցվելով՝ այդ ճանապարհին կորցնում, կամ հավելում է ինչ-որ մի նոր երանգ:
'''Հայկական պարը''' սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, [[Հայկական լեռնաշխարհ]]ում, երբ դեռ [[պատմական Հայաստան]]ում տիրում էր [[հեթանոսություն]]ը և հանդիսացել է [[Հայեր|հայ ժողովրդի]] բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը: Իր միջոցով կարելի է տեսնել [[Հայեր|հայ ժողովրդի]] մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: <ref>[http://gisher.org/azgayin-parer-t52407.html]http://gisher.org/azgayin-parer-t52407.html</ref>
Ժողովրդական լավագույն, մաքուր պարը այսօր մեզ չի հասել, եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր հավաքել ու այսօր էլ հավաքում են տարբեր շրջանների՝ ժողովրդի պահպանած պարը եւ փորձում են այն անաղարտ մատուցել հանդիսականին: Հայտնի է, որ դա խիստ ծանր, բայց եւ ազգանվեր աշխատանք է, քանի որ ժողովրդական պարը մեր ազգի պատմության կենսակերպի հաստատումն է:
 
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ևս պահպանվում են ազգային սովորություները:Դրանում իր ավանդն ունի մի համեստ պարային համույթ՝ ''Շուշաններ'' պարային համույթը, որտեղ պարող յուրաքանչյուր սան գոհունակությամբ կարող է վկայել որ հայ պարարվեստն այլևս ունի մի կայացած ուժ, պարողների մի ընտանիք, ուր սրբորեն պահպանվում են անցյալի ավանդույթները և ստեղծվում են նորերը:Տարվա եղանակների պես էլ ''Շուշաններ'' պարային համույթը բաժանվում է 4 պարային խմբերի՝ ''Ակունքներ'', ''Այգ'', ''Շուշաններ'' և ''Փոքրիկ հրաշքներ'', այսինքն պարզության միջից ծնվում են Ակունքները, այգաբացի լույսերն ընկնում են Ակունքների վրա և մաքրության ու լույսի միջից արթնանում են Շուշանները դառնալով բնության փոքրիկ հրաշքներ:
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները: <ref>[http://imhayastan.am/հայ-ժողովրդական-պարարվեստ]http://imhayastan.am/հայ-ժողովրդական-պարարվեստ</ref>
Երջանկությունը մտքերի, խոսքերի և արարքների ներդաշնակության արդյունքն է: ''Շուշաններ'' պարային համույթի գեղարվեստական ղեկավար Շուշանը 2 տարի առաջ ուներ մտքեր, խոսքեր և ասելիք: Ջանքերի և մեծ նվիրումի շնորհիվ Շուշանը ներդաշնակություն մտցրեց Հրազդանի պարարվեստի ասպարեզում և փորձեց երջանիկ դարձնել շատ երեխաների, իրական արվեստին մոտեցնելով և սեր սերմանելով: Անհաջողությունները ընդամենը առիթ էր նորից փորձելու: Արդար անհաջողությունն ամոթալի չէ, ամոթալին վախն է անհաջողություններից: Շուշաններ պարային համույթը չունենալով վախ անհաջողություններից վստահ քայլերով գնում է առաջ միմիայն հաջողությունների և հաղթանակների հասնելու համար:
==Պատմություն==
Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ: Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ մեր պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփխություն չեն կրել: Այդպես եղել է բազում դարերի ընթացքում, նույնիսկ անկախությունը կորցրած ժամանակ հային հայ պահող հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, որում թերևս կարևորագույն դերը պատկանել է պարարվեստին:
[[Պատկեր:Danceofsasun.jpg|thumb|left|[[Գրիգոր Խանջյան]]ի կողմից [[Գևորգ Էմին]]ի "Սասունցիների պարը" պոեմի նկարազարդում]]
20-րդ դարասկզբին [[Արևմտյան Հայաստան]]ից [[Արևելյան Հայաստան]] են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ: Բնականաբար, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակը:
 
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի կրթությունը պետությունը վերցնում է իր վրա: Հիմնվում են պարային ստուդիաներ, որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի ստեղծմանը: <ref>[http://akunq.net/am/?p=3671]http://akunq.net/am/?p=3671 </ref>
 
Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է '''երկու խմբի''' ՝ ''ազգագրականի'' և ''[[Հայկական ժողովրդական պարարվեստ|ժողովրդականի]]'':
 
[[Հայկական ժողովրդական պարարվեստ|Ժողովրդական պարը]], ըստ էության, տարբերվում է ազգագրականից: Այն ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից: <ref>[http://www2.karinfolk.am/?p=124]http://www2.karinfolk.am/?p=124</ref>
 
Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը: [[Ազգագրություն]] բառը, ինքնին, բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները: <ref>[https://hy.wikipedia.org/wiki/Ազգագրություն]https://hy.wikipedia.org/wiki/Ազգագրություն</ref>
 
Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատառությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է: <ref>[http://akunq.net/am/?p=3671]http://akunq.net/am/?p=3671</ref>
 
== Աշխարհագրական տվյալներ ==
=== Համշենահայերի պարեր ===
 
«Պար» բառը [[Համշենցիներ|համշենահայերի]] բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ։ [[Համշենցիներ|Համշենցիները]] պարել են [[Ամանոր|Նոր Տարուն]], [[Սուրբ Ծնունդ|Սուրբ Ծննդին]], Ջրօրհնեքին, [[Բարեկենդան|Բարեկենդանին]], [[Զատիկ|Զատկին]], Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս։ Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին։ «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել։ Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր։ Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք)։ Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել։
 
Գրանցված պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողների սեռի ու տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջների գլօր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր։
 
Գոյություն են ունեցել պարերի կատարման հերթականություն, տեղի ու ժամանակի հետ կապված պարտադիր օրենքներ։ Այդ օրենքները հնագույն անցյալում ձևավորված հատկանիշներ են, որոնք վկայում են պարերի ծիսական էությունը սրբությամբ պահպանելու մասին։ Հավատալիքների համաձայն` սրբազան պարերի մեջ անգամ որևէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապես ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար։ Այս հավատալիքի շնորհիվ է, որ մինչև այսօր պահպանվել ու մեզ են հասել ծիսական մի շարք պարեր։
 
Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա։ Դհոլը զարկել են գետնին դրած։ Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ։
 
== Տարատեսակներ ==
Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների <ref>[http://karinfolk.am/?page_id=54]http://karinfolk.am/?page_id=54</ref>
 
Ըստ կատարման բնույթի՝
*Պարերգեր ՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,
*Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,
*Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով:
 
Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝
*Ճկույտներով
*Ափերով
*Խաչված ափերով
*Ուսերով
*Գոտկատեղից
 
Ըստ բովանդակության՝
*առասպելական
*էպիկական
*լիրիկական
*պաշտամունքային
*ճանապարհի
*լարախաղացների
*աշխարհիկ
*աշխատանքային
*ռազմական
*որսորդական
*մանկական
 
== Պարատեսակներ ==
* [[Գյոնդ (պար)| Գյոնդ (Գյովնդ)]]
* [[Վերվերի]]
* [[Փափուռի (պար)|Փափուռի]]
* [[Գորանի]]
* [[Շորոր (ճոճք)]]
* [[Թամզարա (պար)]]
* [[Աստվածածնա պար]]
* [[Լորկե]]
* [[Ծաղկաձորի]]
* [[Թամուր աղա]]
* [[Էջմիածին (պար)|Էջմիածին]]
* [[Ֆնջան]]
* [[Թարս պար]]
* [[Լուտկի]]
* [[Երեք ոտք]]
* [[Շավալի]]
* [[Խոշ բիլազիգ]]
* [[Թռթռուգ]]
* [[Սրաբար]]
* [[Քոչարի]]
* [[Մըշու խըռռ]]
* [[Քերծի]]
* [[Ռոստամ բազի]]
* [[Յարխուշտա]]
* [[Իշխանաց պար]]
* [[9 ոտք]]
* [[12 ոտք]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՎՊԵ|Dance of Armenia}}
 
[[Կատեգորիա:Պարեր ըստ ազգության| ]]