«Շլեզվիգ-Հոլշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շլեջվիգ Հոլշտայն''' ({{lang-de|Schleswig-Holstein}}), երկիր Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարա...»:
 
No edit summary
Տող 1.
'''ՇլեջվիգՇլեզվիգ Հոլշտայն''' ({{lang-de|Schleswig-Holstein}}), երկիր [[Գերմանիա|Գերմանիայի Դաշնության]] հյուսիսում։ Տարածությունը 15,763 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը 2,802 միլիոն ([[2011]] թվական [[դեկտեմբերի 31]])։ Վարչական կենտրոնը՝ [[Քիլ]]։ Գտնվում է [[Ցուտլանդիա]] թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ [[Հյուսիսային ծով]]ի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Աոափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ [[Բալթիկ ծով]]ի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։
 
Տնտեսությունն ունի ինդուստրիալ-ագրարային բնույթ։ Զարգացած է [[նավաշինություն|նավաշինությունը]], [[մեքենաշինություն|մեքենաշինությունը]], [[ձկնորսություն|ձկնորսությունը]], սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75% կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմառն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են [[Լյուբեկ|Լյուբեկը]], Քիլը։ [[11-րդ դար]]ում եղել են Շլեզվիգ և Հոլշտայն դքսություններ, [[1949]] թվականից՝ երկիր Գերմանիայի կազմում։