«Շիցզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Շիցզին''' («Երգերի գիրք», «Պոեզիայի ԳԻՐՔ») [[Չինաստան|չինական]] գրական հուշարձան (մ. թ. ա. XI—VI դդ․)։ Ամփոփում է [[305]] երգ, որ ըստ ավանդական աղբյուրների, ընտրել է [[Կոնֆուցիոս]]ը։ [[Մ. թ. ա. 213]] թվականին «Շիցզին» կոնֆուցիական այլ գրքերի թվում, այրել են, վերականգնվել է մոտ [[մ. թ. ա. 2-րդ դար]]ում։ Ընդօրինակություններում հայտնի է «Մաոշի» անունով, «Շիցզին» անունը ստացել է 12-րդ դարում։ Ունի չորս բաժին․ «Դո ֆեն»՝ «Թագավորությունների բարքերը», «Սյաո յա»՝ «Փոքր ներբողներ», «Դա յա»՝ «Մեծ ներբողներ», «Սուն»՝ «Հիմներ», որոնցից յուրաքանչյուրն, ասես, ինքնուրույն գիրք է՝ իր թեմաներով, առանձնակի հուզական մթնոլորտով և գեղարվեստական արտահայտչամիջոցներով։ Առավել մեծ գրական արժեք ունի առաջինը, որի [[երգեր]]ի կենտրոնում մարդն է և նրա վերաբերմունքը բնության ու շրշապատող իրականության նկատմամբ: «Շիցզինը», որ [[Չինաստան]]ի հոգևոր ու սոցիալական կյանքի երևույթներն է արտացոլում, չինական անցյալի յուրատեսակ հանրագիտարան է։
 
[[Կատեգորիա: Գրական հուշարձաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շիցզին» էջից