«Ֆերդինանդ դը Սոսյուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
Ֆերդինանդ Մոնգին դը Սոսյուրը ծնվել է [[Շվեյցարիա]]յում, 1857 թ.։ Դեռ տասնչորս տարեկանից աչքի է ընկել խելացիությամբ և մտքի ճկունությամբ։ Կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում, ուսումնասիրել [[լատիներեն]], [[հունարեն]], [[սանսկրիտ]]։ Քսանմեկ տարեկան հասակում տպագրվում է նրա առաջին աշխատությունը՝ «Դեսերտացիա [[հնդեվրոպական լեզուներ]]ի ձայնավորների մասին» (Mémoire sur le système primitif des voyelles dans les langues indo-européennes (Dissertation on the Primitive Vowel System in Indo-European Languages)։ Ապա սովորում է [[Բեռլին]]ի համալսարանում, ուսումնասիրում՝ կելտերեն և սանսկրիտ։ 1880 թ. ստանում է դոկտորի կոչում։ Տեղափոխվում է [[Փարիզ]], [[Փարիզ]]ի Բարձրագույն գործնական դպրոցում ([[1881]]-[[1891]]) դասավանդել է [[սանսկրիտ]], հին գերմաներեն, գոթերեն։ [[1891]] թվականին տեղափոխվում է Ժնև և հետագա կյանքն անցկացնում այնտեղ։ [[1911]] թ.-ից դասավանդում է [[ընդհանուր լեզվաբանություն]]։ Մահացել է 1913 թ., Շվեցարիայում։
 
== Աշխատություններ ==
Սոսյուրին համաշխարհային փառք է բերել «Ուսումնասիրություն [[հնդեվրոպական լեզուներ]]ում ձայնավորների նախնական համակարգի մասին» ([[1879]]) աշխատությունը, որտեղ նա տվել է նախալեզվի հնչույթային համակարգի վերականգնման նոր սկզբունքներ։ Սյոսյուրի լեզվաբանական հայացքները, որ հրապարակվել են ուսանողական գրառումների հիման վրա նրա աշակերտներ Շ․ Բալիի և Ա․ Սեշեի կազմած «Ընդհանուր [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] դասընթաց» ([[1916]]) գրքում, մեծ ազդեցություն են թողել 20-րդ դարի լեզվաբանության վրա։ Սոսյուրի լեզվաբանական տեսության գլխավոր դրույթների հիման վրա ձևավորվել են կառուցվսծքային լեզվաբանության տարբեր ուղղություններ՝ գլոսեմատիկան ([[Կոպենհագեն]]ի դպրոց), գործառական լեզվաբանությունը ([[Պրագա]]յի դպրոց), նկարագրական լեզվաբանությունը (ամերիկյան կառուցվածքային լեզվաբանություն)։ Լեզվաբանության մեջ առաջինը Սոսյուրն է առաջարկել լեզուն քննել որպես [[համակարգ]] (կառուցվածք)։ Նա գտնում է, որ լեզուն բազմաբնույթ է և ուսումնասիրությունը կարելի է կատարել տարբեր հայեցակետերով, որպես բազմակի առարկա։ Լեզվաբանության ուսումնասիրության առարկայի համար սահմանել է երեք հասկացություն՝ խոսողական գործունեություն, լեզու և խոսք։ Խոսողական գործունեության ամենատարբեր դրսևորումներում Սոսյուրն առանձնացրել է լեզուն որպես նշանների ներփակ համակարգ, իսկ խոսքը՝ որպես մարդու անհատական, հոգեֆիզիոլոգիական երևույթ։ Լեզվի կառուցվածքի ուսումնասիրությամբ պետք է զբաղվի ներքին լեզվաբանությունը ի տարբերություն արտաքին լեզվաբանության, որին վերաբերում է լեզվի կապը ժողովրդի պատմության, [[քաղաքակրթություն|քաղաքակրթության]], [[գրականություն|գրականության]], աշխարհագրական տարածման, բարբառային տրոհման հետ։ Սոսյուրն առաջ է քաշել ուսումնասիրության համաժամանակայնության (սինխրոնիա) և տարաժամանակայնության (դիախրոնիա) հակադրության հարցը (լեզուն՝ համաժամանակյա կտրվածքում, իսկ խոսքը՝ տարաժամանակյա)։ Լեզվական միավորների միջև Սոսյուրը տեսնում է շարակարգային և հարացույցային հարաբերություններ։ Շարակարգային հարաբերությունները դրսևորվում են լեզվի գծային, հորիզոնական առանցքում՝ հնչյունական շղթայի հաջորդական կապի մեջ, իսկ հարացույցայինը՝ լեզվի ուղղահայաց առանցքում, ասոցիատիվ՝ նմանողական կապի միջոցով։ Սոսյուրը ձևակերպել է լեզվաբանական նշանի արժեքի հասկացությունը, սրա մեջ առանձնացնելով երկու կողմ՝ նշանակվող և նշանակիչ։ Ըստ Սոսյուրի՝ նշանը պայմանական է և բնական կապ չունի նշանակվողի հետ։ Լեզուն բնորոշելով որպես գաղափարներ արտահայտող նշանների համակարգ՝ Սոսյուրը լեզվաբանությունը համարում է նշանագիտության (սեմիոտիկա) մի մասը։ [[Փիլիսոփայություն|Փիլիսոփայական]] կողմնորոշումով Սոսյուրը հակված էր է․Է․ Դյուրկհեյմի, ֆրանսիական [[ռացիոնալիզմ]]ի կողմը։ Սոսյուրի լեզվի տեսությունը ազդել է ոչ միայն լեզվաբանության, այլև նշանաբանության, մարդաբանության, գրականագիտության և գեղագիտության մի շարք ուղղությունների վրա։
 
== Ուսմունք ==
=== Իմաստաբանություն ===