«Երնջակ (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ [[ծիրան]]ով, [[նուռ|նռով]], [[թուզ]]ով, [[տանձ]]ով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև [[բամբակ]], իսկ հյուսիսային մասում՝ [[քնջութ]], [[կտավատ]], [[հացահատիկ]]ներ և այլ մշակաբույսեր։
==Տարածքն ու ընդհանուր նկարագրություն==
[[Պատկեր:Երնջակի գավառը Իգնատիոս Խաչատուրյանի քարտեզում.jpg|450px350px|շրջափակել|ձախից|Երնջակի գավառը Իգնատիուս Խաչատուրյանի կողմից Վենետիկում տպագրված հայկական «Աշխարհացույցում». 1751 թվական]]
Նրա պատմական տարածքը ընդգրկում է այժմյան [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Ինքնավար Հանրապետության]] Ջուլֆայի շրջանը և տարածվում Արաքս գետի աջ և ձախ կողմի հարթություններում ու լեռնալանջերում, հանրահայտ [[Վիշապասար]] (Օձասար) անվանվող բարձրաբերձ լեռան փեշերին, որը միաժաանակ հանդիսանում է գավառի հիմնական խորհրդանիշներից մեկը: Լեռը ծովի մակարդակից ունի 2412 մ. բարձրություն, որի երկգագաթ բարձունքի վրա տարբեր հատվածներում կան ճգնարաններ, X-XVII դ.երով թվագրվող մատուռ: Վերջերս նրա վրա հայտնաբերվել է նաև ուրարտական սեպագիր արձանագրություն:<br />
Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունն ու խմելու ջրի պաշարները, բարեբեր դաշտերն ու բնական ամրությունները պատճառ են դարձել, որպեսզի տարածքը մշտապես լինի բնակեցված սկսած անհիշելի ժամանակներից: Երնջակը միջնադարում հռչակված էր որպես «Գեղեցկանիստ երկիր»<ref>Ղ. Ալիշան - Սիսական, Վենետիկ, 1893, էջ 349</ref>