«Երնջակ (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
'''Երնջակ ''', [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք նահանգ]]ի [[գավառ]]ներից։ Երնջակ գավառը տարածվում էր [[Երնջակ գետ]]ի (այժմ՝ [[Ալինջա-չայ]]) ավազանում։ Երնջակը շրջապատված էր [[Գողթն]], [[Ծղուկք]], [[Ճահուկ]] և [[Նախիջևան]] գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր [[Երասխ գետ]]ին։
Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ [[ծիրան]]ով, [[նուռ|նռով]], [[թուզ]]ով, [[տանձ]]ով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև [[բամբակ]], իսկ հյուսիսային մասում՝ [[քնջութ]], [[կտավատ]], [[հացահատիկ]]ներ և այլ մշակաբույսեր։
==ԸնդհանուրՏարածքն ու ընդհանուր նկարագրություն==
Նրա պատմական տարածքը ընդգրկում է այժմյան [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Ինքնավար Հանրապետության]] Ջուլֆայի շրջանը և տարածվում Արաքս գետի աջ և ձախ կողմի հարթություններում ու լեռնալանջերում, հանրահայտ [[Վիշապասար]] (Օձասար) անվանվող բարձրաբերձ լեռան փեշերին, որը միաժաանակ հանդիսանում է գավառի հիմնական խորհրդանիշներից մեկը: Լեռը ծովի մակարդակից ունի 2412 մ. բարձրություն, որի երկգագաթ բարձունքի վրա տարբեր հատվածներում կան ճգնարաններ, X-XVII դ.երով թվագրվող մատուռ: Վերջերս նրա վրա հայտնաբերվել է նաև ուրարտական սեպագիր արձանագրություն:<br />
Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունն ու խմելու ջրի պաշարները, բարեբեր դաշտերն ու բնական ամրությունները պատճառ են դարձել, որպեսզի տարածքը մշտապես լինի բնակեցված սկսած անհիշելի ժամանակներից: Երնջակը միջնադարում հռչակված էր որպես «Գեղեցկանիստ երկիր»<ref>Ղ. Ալիշան - Սիսական, Վենետիկ, 1893, էջ 349</ref>
Ս. Երեմյանը տեղադրելով պատմական Երնջակի տարածքը, ժամանակին նշել է,որ այն գրավել է «շուրջ 600կմ² տարածությամբ. գրավում էր [[Երնջակ գետ]]ի (այժմ՝ Ալիջա-չայ) գետի վերին հոսանքի շրջանը»<ref>Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույցի», Եր., 1963 թ., էջ 51</ref>: Այս տեղադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանզի գավառի պատական տարածքը VII-XVII դ.դ. ընդգրկել է ոչ միայն Երնջակի վերին, այլ միջին և ստորին հոսանքի տարածքները՝ հաճախ մինչև [[Արաքս գետ]]ի ափերը: Այնպես որ Երնջակի տարածքը, ոչ թե 600կմ² է եղել, այլ ավելի քան 900կմ²:<ref>[[Արգամ Այվազյան]]- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Հատոր Դ, Երնջակ Գավառ, Եր., 2008, էջ 5</ref>
 
==Անվան ծագումը==