«Երնջակ (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
[[Արշակունիներ|Արշակունյաց]] անկումից հետո ([[428]])թվականին, Երնջակն ընկել է [[Սասանյան Պարսկաստան]]ի, ապա [[698]]թվականից՝ [[Արաբական խալիֆայություն|Արաբական Խալիֆայության]] տիրապետության տա: Այնուհետև հայոց [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա Բագրատունու]] կողմից գավառն ազատագրվել է արաբական տիրապետությունից: Մինչ այդ այն գտնվել էր [[Ատրապատական]]ի Յուսուփ ամիրայի իշխանության տակ:<br />
XI դարի վերջերից Երնջակն ընկնում է [[Սելջուկ թերքեր]]ի տիրապետության տակ և XII դարի վերջերին ազատագրվում [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների]] կողմից: <br />
Սյունյաց աշխարհի կազմում գտնվող Երնջակին հետագա դարերում ժամանակ առ ժամանակ տիրել են մահմեդական զանազան նվաճողները: XVII դարի սկզբներից այն գտնվում էր [[Սեֆյաններ|Սեֆյան Պարսկաստանի]] [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի Խանության]] կազմում: Հենց այս ընթացքում էլ՝ [[Դավիթ Բեկ]]ի հայտնի ապստամբությունից հետո տարիներ անց՝ 1749-50 թվականներին անհնազանդություն է կազմակերպում խանական իշխանության հարստահարումներ դեմ հայտնի [[Շահկերտ]] ավանը, ուր տասնամյակներ շարունակ ապրել ու գործել են տեղի ազնվական հայկական տոհմերը՝ [[Խանդամիրյաններ]]ն ու [[Աղամալյաններ]]: Չնայած, որ պայքարն ավարտվում է [[Հովհաննես Խանդամիրյան]]ի հաղթանակով, այդուհանդերձ Նախիջևանի [[Հեյդար Ղուլ]]ի խանը պարտադրանքով կարողանում է իր մոտ՝ [[Նախիջևան]] կանչելանվանի տների ներկայացուցիչներ ու սպանել նրանց: Դեպքերի մասին, որը հայտնի է [[Շահկերտի ապստամբություն]]ը անվամբ, մանրամասն պատմում է [[Միքայել Չամչյան]]ն իր հայտնի եռահատոր Հայոց Պատմության երրորդ հատորում:<br />
[[1828]] թվականի [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի ռուս-պարսկական դաշնագրով]] գավառն ազատագրվելով անցել է [[Ցարական Ռուսաստան|Ռուսաստանի]] տիրապետության տակ՝ կազմելով [[Հայկական մարզ]]ի մի մասը: Այնուհետև Երնջակը Նախիջևանի մյուս հայկական գավառների թվում 1840-46 թվականներին եղել է Վրաց-իմերեթական, 1849-1918 թթ՝ Երևանի նահանգների կազմում: 1921 թվականից այն ապօրինաբար մաս է կազմում այժմյան [[Նախիջևանի ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի ինքնավար Հանրապետության]] ու գտնվում [[Ադրբեջանի Հանրապետություն|Ադրբեջանի Հանրապետության]] ենթակայության ներքո:
 
== Տես նաև՝ ==