«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բևեռականություն: clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Նեյրոն''', էլեկտրականորեն գրգռելի նյարդային [[բջիջ]] է, որը տեղեկություն է մշակում և հաղորդում այլ բջիջների հետ [[սինապս]] կոչվող միացումերով՝ էլեկտրաքիմիական ազդանշանի միջոցով։ Նեյրոնները [[նյարդային համակարգ]]ի հիմնական բաղադրիչներն են, որը ներառում է [[ուղեղ]]ը, [[ողնուղեղ]]ը, և հանգույցները ([[գանգլիոն]])։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։կորիզից և բջջային այլ օրգանոիդներից։ Ելուստները լինում են կարճ՝ դենդրիտներ, և երկար՝ աքսոն, որնորը ավարտվումնյարդավորվող բջջի մոտ բաժանվում է նախասինապսայինբազմաթիվ ճյուղերի և ավարտվում աքսոնային ելուստով։հաստուկով։ Նեյրոնների մարմինը սնուցող դեր է կատարում, այն սինթեզում է կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտները ընդունում են տեղեկությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ, սպիտակ, ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 1մ և ավելին։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր երկարությունը /գումարային/ 1 մլրդ մետր է։ Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։
 
== Տեսակները ==
Տող 9.
Նեյրոնների առաջին և երկրորդ խմբերը կարելի է դիտարկել որպես մուտքային և ելքային, իսկ նրանց միջև տեղադրված երրորեդ խումբը որպես նրանց կապող օղակ։
Ներդիր նեյրոնների քանակը ուղեղում ավելի շատ է, քան մյուս օրգաններում։ Նեյրոնների չափերը տատանվում են լայն սահմաններում։ Օրինակ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հատիկավոր շերտի բջիջների մարմինների տրամագիծը տատանվում է 4-6 մկմ սահմաններում, իսկ հսկա բրգաձև բջիջների չափերը հասնում են 130 մկմ։
Նեյրոնը կազմված է մարմնիցմարմնից՝ սոմայից և ելուստերից։ Նյարդային բջիջները միմյանցից տարբերվում են նաև ելուստների քանակով և լինում են. միաբևեռ, կեղծ միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Նյարդային բջջի աքսոնների երկարությունը կարող է հասնել 1 մ։
 
Ըստ ֆունկցիոնալ նշանակության նեյրոնների ելուստները լինում են երկու տեսակի աքսոններ և դենդրիտներ։ Աքսոնն իրենից ներկայացնում է երկար նյարդաթել։ Դենդրիտը հանդիսանում է նեյրոնի թաղանթի ծառանման ճյուղավորված բջջապլազմային ելուստ։ Սովորաբար նեյրոնը պարունակում է մի քանի դենդրիտ, որոնց ճյուղավորումներն ապահովում են մուտքերի մեծ քանակություն։ Դենդրիտների մեծամասնությունը ծածկված է նեյրոնի կողմից ազդակների ընկալումն ապահովող փշիկներով, որոնց գումարային մակերեսը գերազանցում է բջջի մարմնի մակերեսին և պայմաններ ստեղծում դենդրիտների վրա մեծ թվով սինապսների տեղադրման համար։
 
Օրինակ՝ ողնուղեղի շարժանեյրոնների դենդրիտները կարճ են և համեմատաբար քիչ չճյուղավորված։ Ուղեղիկի կեղևի տանձաձև բջիջների դենդրիտների խիտ ճյուղավորումը դրանց տալիս է ծառի տեսք։ Գլխուղեղի կեղևի բրգաձև նեյրոնների դենդրիտները դուրս են գալիս բրգի գագաթից և կողային մակերևույթից ու նույնպես ունեն յուրահատուկ ձև։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից