«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Լեռնոտ գոտիների առկայությունը խոչընդոտել է մեկ վարչատարածքի ձևավորմանը, և պետական իշխանությունները գլխավորապես բաժանված էին Հարավային Արաբիայի տարբեր ժողովուրդների միջև: Սրանցից յուրաքանչյուրը ուներ իր համայնքային պաշտամունքը, և մարդիկ հավաքվում էին՝ ցույց տալու իրենց հավատարմությունը իրենց հովանավոր աստծուն : Նրանց ղեկավարում էր ''մալիքը''՝ թագավորը :Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ Հարավային Արաբիան կոչել են Արաբիա Ֆելիքսիա( Երջանիկ Արաբիա):
 
== Սաաբայի թագավորություն (մ.թ.ա.8-րդ դար-275թվականներ275թվական) ==
Հնադարյան Եմենում մինչև [[իսլամ]]ի առաջացումը եղել են մի քանի թագավորություններ.[[Սաաբա]],[[Քատաբան]],[[Մինա]],[[Հադրամաութ]],[[Հիմյար]]:
Վաղ շրջանում հիշատակվող առավել հզոր թագավորությունը Սաաբան (մ.թ.ա.[[10-րդ դար|10]]/[[9-րդ դար]]ից 3-րդ դար) էր, որի մասին առատ վկայություններ կան: Սաաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ ''Ալմաքահ'' աստծուն: Սաաբայի կենտրոնը [[Մարիբ]] քաղաքն էր :Տարբեր արքաների օրոք Սաաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է [[Սողոմոն]] թագավորի կառավարման տարիների հետ(մ.թ.ա. [[970]]-[[931]] թվականներ):Այն պատմում է,որ Սաաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով : Նա [[Երուսաղեմ]] է ժամանում համեմունքներով ,ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով :Տեսնելով թագավորի իմաստությունը ,երկրի հարստությունը՝ թագուհին ասում է .«Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ [[Իսրայել]]ի գահին է նստեցրել»: