«Բորիս Շերեմետև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բորիս Պետրովիչ Շերեմետև'''․ (1652-1719), ռուս զորավար և դիվանագետ, կոմս (1706), գեներալ-ֆելդմարշ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:1719 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Բորիս Պետրովիչ Շերեմետև'''․ ([[1652]]-[[1719]]), [[ռուս]] զորավար և դիվանագետ, կոմս ([[1706]]), գեներալ-ֆելդմարշալ ([[1701]])։ [[1685]]-[[1687]] թվականներին մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի հետ «Հավիտենական խաղաղության» և Ավստրիայի հետ դաշնակցային պայմանագիր կնքելու բանակցություններին, [[1695]]-[[1696]] թվականի Ազովյան արշավանքներին։ [[1697]]-[[1699]] թվականներին կատարել է դիվանագիտական հանձնարարություններ [[Լեհաստան]]ում, [[Ավստրիա]]յում, [[Իտալիա]]յում և [[Մալթա]] կղզում։ Որպես հրամանատար աչքի է ըեկել [[1700]]-[[1721]] թվականների Հյուսիսային պատերազմում, Նարվայի ճակատամարտում ([[1700]]) ղեկավարել է ազնվականական հեծելազորը, [[1701]]-[[1705]] թվականներին՝ զորահրամանատար Լիֆլանդիայում։ Ճնշել է [[1705]]-[[1706]] թվականների [[Աստրախան]]ի ապստամբությանը։ [[Պոլտավա]]յի ճակատամարտում ([[1709]]) գլխավորել է մարտակարգի կենտրոնի զորքերը։ [[1710]] թվականին Շերմետևի ղեկավարությամբ ոուսական զորքերը գրավել են [[Ռիգա]]ն։ [[1711]] թվականի Պրուտյան արշավանքում ղեկավարել է բանակի գլխավոր ուժերը։ [[1712]]-[[1713]] թվականներին եղել է հարավյան ([[թուրք]], սահմանի վրա) սահմանները հսկող բանակի հրամանատար, [[1715]]-[[1717]]-ին՝ կորպուսի հրամանատար Պոմհրանիայում և Մեկլենբուրգում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:1719 մահեր]]