«Շագանակագույն հողեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Շագանակագույն հողեր''', չոր [[տափաստան]]ային հողերի տիպ; Տարածված են [[Մոնղոլիա]]յում, [[Հյուսիսային Չինաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Արգենտինա]]յում, ԽՍՀՄ-ում (մոտ 107 մլն հա)՝ [[Ղազախստան]]ում, [[Ուկրանիա]]յում և Մոլդավ. ՍՍՀ-ներում, Հյուսիսային [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Սիբիր]]ի հարավում, Պովոլժիեի չորային շրջաններում և այլն։ Շագանակագույն հողերը ձևավորվել են խիստ [[ցամաք]]ային և չորային կլիմայական պայմաններում։ Շագանակագույն հողերի տարածման գոտուն յուրահատուկ է արդյունավետ խոնավության անբավարար քանակը, չլվացվող ջրային ռեժիմը։ Հողառաջացնող ապարները կարբոնատային նստվածքներն են, որոնցում գերակշռում են լյոսանման կավավազները, լյոսերը, կարբոնատային [[ավազ]]ները, [[ավազակավ]]երը, [[ալյուվիալ բերվածք]]ները, իսկ [[լեռնային երկրներ]]ում՝ հրաբխային և նստվածքային ապարների [[հողմահարում]]ից առաջացած էլյուվիալ, էլյուվիալ-դե- լյուվիալ և դեւլյուվիալ խճով և կարբոնատներով հարուստ կավավազները և ավազակավերը։ Շագանակագույն հողերը պարունակում են մեծ մասամբ գիպս (հատկապես պրոֆիլի ստորին շերտերում) և [[կարբոնատներ]]։ Կլանող [[կոմպլեքս]]ը հագեցված է հողալկալիական մետաղներով՝ [[կալցիում]]ով (70-80%) և մագնեզիումով (15-30%)։ Շագանակագույն հողերի զգալի մասն ալկալիացած է։ Չալկալիացած հողերում ջրալույծ աղերի քանակը չի անցնում 0,2-0,3%-ից, ալկալիացած հողերի վերին հորիզոններում հասնում է 0,2-0,3, իսկ ստորին հորիզոններում (120-170 սմ) 0,5-2%֊ը։ Ըստ հումուսի քանակի և կազմի, աղային պրոֆիլի, կարբոնատների, գիպսի, դյուրալույծ աղերի պարունակության շագանակագույն հողերը բաժանվում են 3 ենթատիպի՝ [[մուգ]] շագանակագույն, շագանակագույն և բաց շագանակագույն։[[Հումուս]]ի պարունակությունը կախված է մեխ․ կազմից, մուգ շագանակագույն, կավային և կավավազային հողերում 3,5-4,5% է, թեթև կավավազային և ավազակավային հողերում՝ 2,5—35-3% , տիպիկ շագանակագույն հողերում համապատասխանաբար՝ 2,5-3,5 և 2,0-2,5% , բաց շագանակագույն հողերում՝ 1,5-2,5% և 1,2-1,8%։ Շագանակագույն հողերը, ունեն չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիա (pH 7,0-7,5)։ Ըստ մեխ․ կազմի լինում են ծանր, միջին և [[թեթև]] [[կավավազ]]ային, ավազակավային և ավազային։ ՀԽՍՀ-֊ում շագանակագույն հողերը (333 հզ․ հա կամ հանրապետության ընդհանուր տարածքի 11,2%) զբաղեցնում են Արարատյան գոգահովտի և Արփա ու Որոտան գետերի միջին հոսանքին հարող [[շրջան]]ների՝ ծովի մակերևույթից 1250-1700 մ բարձրության վրա գտնվող բլրաթմբային թեք հարթությունները։ Ձևավորվել են էլյուվիալ, էլ-յուվիալ-դելյուվիալ և դելյուվիալ խճերով հարուստ կարբոնատային կավավազների և ավազակ ավեր ի վրա։ ՀՍՍՀ-ում շագանակգույն հողերը բնութագրվում են հումուսային հորիզոնների ոչ մեծ [[հզոր]]ությամբ (30-60 սմ), զգալի կարբոնատայնությամբ, որը նպաստում է կարբոնատային ցեմենտացած հորիզոնի առաջացմանը, ինչպես մակերեսային, այնպես էլ խորքային քարքարոտությամբ։ Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է շագանակագույն հողերի մոտ 50% (վարելահողեր՝ 22%, բազմամյա տնկարկներ՝ 3,8%, խոտհարքներ՝ 0,7% և արոտավայրեր 13,7%)։ Շագանակագույն հողերիի գոտում մշակվում են հացահատիկային (ցորեն), կերային (առվույտ, կորնգան), տեխ․ (ծխախոտ) կուլշտուրաներ։ Զարգացած է նաև խաղողագործությունը և այգեգործությունը։ Մշակությունը կատարվում է բացառապես ջրովի պայմաններում։
 
{{ՀՍՀ}}