«Շաքարի արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շաքարի արդյունաբերություն''' սննդի արդյունաբերության ճյուղ, որը միավորում է շաքարի ճակնդեղից և...»:
(Տարբերություն չկա)

07:54, 7 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Շաքարի արդյունաբերություն սննդի արդյունաբերության ճյուղ, որը միավորում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից շաքարավազ և ռաֆինացված շաքար արտադրող ձեռնարկությունները։ Արևադարձային և մերձարևադարձային գոտու երկրներում շաքարի արտադրության հումքը հիմնականում շաքարեղեգն է, որից շաքարի ստացումը հայտնի է եղել շատ վաղուց, իսկ արդյունաբերության արտադրությունը սկսվել է 16-րդ դարում Հնդկաստանում։ Ռուսաստանում և Գերմանիայում շաքարի ճակնդեղից շաքար սկսել են պատրաստել 19-րդ դարում։ Ռուսաստանում շաքարի արդյունաբերությունը ուներ կենտրոնացման բարձր մակարդակ, առաջին համաշխարհային պատերազմից առաջ ճակնդեղից շաքարի արտադրության ծավալով այն երկրորդն էր աշխարհում (Գերմանիայից հետո)։ ԽՍՀՄ-ում Շաքարի արդյունաբերության հիմնական պրոցեսները մեքենայացված են, արտադրությունն իրականացվում է անընդհատ-հոսքային եղանակով։ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են Ուկրաինայում, ՌՍՖՍՀ կենտրոնական շրջաններում, Կիրգիզիայում, Հայաստանում, Սիբիրում և այլուր։ Դրանցից խոշորագույններն են Լոխվիցկի (Պոլտավայի մարզ), Պերվոմայսկի (Նիկոլաեսկի մարզ) ճակնդեղաշաքարի, Կրասնոգվյոզդինսկի (Սամի) և Օդեսայի շաքարի ռաֆինացման գործարանները։ 1980 թվականին ԽՍՀՄ-ում արտադրվել է 10,1 մլն տոնա շաքարավազ, 2,6 մլն տոնա ռաֆինացված շաքար։ Ճակնդեղից շաքարի արտադրությամբ (6,6 մլն տ) ԽՍՀՄ-ն աշխարհում առաջինն է։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները 1980 թվականին կազմում էին 3,71 մլն հեկտար։ Հայաստանում շաքարի ճակնդեղի փորձնական մշակումը սկսվել է 1909 թվականին, իսկ արդյունաբերությանը՝ 1930 թվականին։ Սպիտակի շաքարի գործարանը հումքը ստանում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Գուգարքի ու Սպիտակի շրջանների գյուղատնտտեսական ձեռնարկություններից (շաքարի ճակնդեղ) և Կուբայից (շաքարեղեգ)։ 1953 թվականին շարք է մտել նաև Երևանի գինեքարային թթվի արտադրական ձեռնարկությունը, որն աշխատում է Արարատի գինու կոմբինատի արտադրական մնացորդների բազայի վրա։ Ճյուղի ձեռնարկություններում արտադրական պրոցեսները համալիր մեքենայացվում և ավտոմատացվում են։ 1980 թվականին արտադրվել է 20,0 հազար տոնա շաքար, այդ թվում՝ շաքարի ճակնդեղից՝ 12,9 հազար տոնա։ Շաքարի ճակնդեղի (ֆաբրիկային) ցանքատարածությունները 1980 թվականին կազմում էին 14,1 հազար հեկտար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։