«Հայկական պար»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
Մարդկության համար պարը եղել եւ մնում է հույզեր արտահայտող լավագույն միջոցներից մեկը: Ամեն ազգ յուրովի է արտահայտում այդ հույզը եւ սերնդեսերունդ փոխանցվելով՝ այդ ճանապարհին կորցնում, կամ հավելում է ինչ-որ մի նոր երանգ:
Ժողովրդական լավագույն, մաքուր պարը այսօր մեզ չի հասել, եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր հավաքել ու այսօր էլ հավաքում են տարբեր շրջանների՝ ժողովրդի պահպանած պարը եւ փորձում են այն անաղարտ մատուցել հանդիսականին: Հայտնի է, որ դա խիստ ծանր, բայց եւ ազգանվեր աշխատանք է, քանի որ ժողովրդական պարը մեր ազգի պատմության կենսակերպի հաստատումն է: Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքում ևս պահպանվում են ազգային սովորույթները:Դրանում իր ավանդն ունի 2ամյա մի համեստ պարային համույթ,ուր սրբորեն պահպանվում են անցյալի ավադույթները և ստեղծվում են նորերը:Համույթը կրում է "Շուշաններ" անվանումը: Տարվա եղանակների պես էլ Շուշաններ պարային համույթը բաժանվում է 4 պարային խմբերի` Ակունքներ, Այգ, Շուշաններ և Փոքրիկ հրաշքներ, այսինքն այգաբացի լույսերն ընկնում են ակունքների վրա և մաքրության ու լույսի միջից արթնանում են շուշանները դառնալով բնության փոքրիկ հրաշքներ:
|