«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Երևանի խանություն: clean up, փոխարինվեց: ն ։ → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 19.
Ադրբեջանցիները Իրանի հյուսիսում 4 կուսակալությունների առաջացման, ապա դրանք 20-ից ավելի խանությունների միջև բաժանման վերաբերյալ ունեն հետևյալ տեսակետները, որոնք հերքվում են միջազգային պատմագիտության կողմից։
 
[[1]].Պարսկաստանին տիրած Սեֆյան ընտանիքը սերում էր [[Իրանական Ադրբեջան]]ի Արդաբիլ քաղաքից։ Սա հիմք է տալիս [[ադրբեջանցի]]ներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան [[200]] տարի իշխած Սեֆյան դինաստիայի ([[1502]]-[[1722]]թթ.) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին<ref name="j">http://www.erevangala500.com/ (ադրբեջանական կայք)</ref><ref name="g">http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ</ref>, իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Քարտեզի վրա Ադրբեջանի Հանրապետությունը հայտնվել է միայն 20-րդ դ.՝ և կոչվել [[Իրանական Ադրբեջան|Իրանի Ադրբեջան]] ([[Ատրպատական]]) նահանգի անունով<ref name="ա">Большая российская энциклопедия</ref><ref name="a">http://www.runivers.ru/doc/territory/366679/</ref><ref name="b">http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii</ref>։
 
[[2]].Երևանը գրավելուց հետո Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ [[1512]]թ. նա կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել Իրավան<ref name="j"/>։ Քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք<ref name="j"/><ref name="g"/>։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել [[2012]]թ.՝ բերդի [[500]]-ամյակը նշելու և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում բերդը կառուցվել է [[1582]]-[[1583]]թթ. Ֆարհադ փաշայի կողմից<ref name="ա"/><ref name="a"/><ref name="m">Հայկական սովետական հանրագիտարան</ref>։