«Տանժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մարոկկո ՀոթՔաթ գործիքով
Տող 3.
Տանժեր (արաբերեն Տանջա), [[քաղաք]] և նավահանգիստ [[Մարոկկո]]յի հյուսիսում, [[Ջիբրալթարի նեղուց]]ի ափին։ Տանժեր [[նահանգ]]ի վարչական կենտրոնն է։ 208 հազար բնակչություն ([[1973]])։ Հյուսիսային [[Մարոկկո]]յի առևտրա-տրանսպորտային և տարանցիկ կենտրոնն է։ Երկաթուղով կապված է [[Ֆես]] քաղաքի հետ։ Կան սննդի, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության [[ձեռնարկություն]]ներ։ Հիմնադրել են փյունիկացի գաղութաբնակները մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակի վերջում։ Մեր թվարկությունից առաջ 1-ին [[դար]]ից ընկել է [[Հռոմ]]ի տիրապետության տակ։ [[5-րդ դար]]ում զավթել են վանդալները, [[6-րդ դար]]ում՝ [[Բյուզանդիա]]ն, [[8-րդ դար]]ի սկզբին՝ արաբները։ [[1471]] թվականին նվաճել է [[Պորտուգալիա]]ն, [[1661]] թվականին անցել է [[Անգլիա]]յին։ [[1684]] թվականին վերամիավորվել է [[Մարոկկո]]յին։ [[191]]2 թվականին Մարոկկոյի բաժանման ժամանակ Տանժերը (մոտ [[380]] կմ2) առանձնացվել է որպես միջազգային գոտի, որը [[1923]]-[[1956]] թվականներին ուներ միջազգային հատուկ ստատուտ՝ հայտարարվել էր միջազգային ապառազմականացված չեզոք գոտի։ [[1957]] թվականից Տանժերը կրկին վերամիավորվել է [[Մարոկկո]]յին։ Տանժերիի մոտ կա միջազգային օդանավակայան։{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՄարոկկոՄարոկկոյի քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տանժեր» էջից