«Երկաթուղի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 130 բայտ ,  7 տարի առաջ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ)
Երկաթուղիների կառուցումը շարունակվեց ողջ XIX դարի ընթացքում։ Հանրային երկաթուղիներ կառուցվեցին 1835 թ-ին Բելգիայում և Գերմանիայում, իսկ հետագա 20 տարիներին դրանց շինարարությունն սկսվեց նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձավ Բրիստոլ–Լոնդոն երկաթգիծը, որն անվանեցին «Գրեյթ Վեստեռն»։ Նրա շինարարությունը տևեց ութ տարի և ավարտվեց 1841 թ-ին։
1863 թ-ին ամերիկյան «Յունիոն Փասիֆիք» և «Սենթրալ Փասիֆիք» ընկերությունները ողջ Հյուսիսային Ամերիկայում սկսեցին կառուցել երկաթուղիներ։ Այդ ընկերություններից մեկը շինարարությունն սկսեց արևելքից՝ Խաղաղ օվկիանոսի ափերից, իսկ մյուսը` արևմուտքից՝ Միսուրիի գետաբերանից։ Վեց տարի անց նրանց կառուցած երկաթուղիները միացան իրար Յուտա նահանգում։
Հայաստանում առաջին՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել 1899 թ-ին և ուներ 213,8 կմ երկարություն։
Մեծ թեքությամբ երկաթուղային պաստառներում երկու ռելսերի արանքում տեղադրվում է նաև ատամնավոր երրորդ ռելսը։ Դրան հպվում է լոկոմոտիվի տակ ամրացված հատուկ ատամնաանիվը, որի շնորհիվ գնացքը, առանց ռելսերից դուրս սահելու վտանգի, կարող է հաղթահարել վերելքներն ու վայրէջքները։
 
[[Կատեգորիա:Երկաթուղային տրանսպորտ]]
[[Կատեգորիա:Տրանսպորտի տեսակներ]]
171 831

edits