«Գործազրկության նպաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նպաստ գործազրկության''', կապիտալիստական երկրներում աշխատանքից զրկված և գոյության որևէ միջոց չո...»:
(Տարբերություն չկա)

07:13, 6 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նպաստ գործազրկության, կապիտալիստական երկրներում աշխատանքից զրկված և գոյության որևէ միջոց չունեցող անձանց դրամական հատուկ օգնություն։ Որպես կանոն, գյուղատնտեսական բանվորներին չի տրվում; Նպաստի համար դրամական հատկացումները հաճախ կատարում են աշխատավորները և ձեռնարկատերերը՝ հավասար չափով, երբեմն միայն ձեռնարկատերերը (ԱՄՆ-ում և Իտալիայում), կամ նպաստները տրվում են ամբողջապես պետական միջոցների հաշվին (ԱվստրալիայումՆոր Զելանդիայում, ԼյուքսեմբուրգումԴանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում նպաստը տրվում է արհմիությունների կազմակերպած կամավորական ֆոնդերի անդամներին։ Այդ ֆոնդերին հատկացումները կատարում են բանվորները, որոշ դոտացիաներ է տալիս պետությունը։ Նպաստ գործազրկության բոլոր համակարգերում գործազրկության առաջին 2—7 օրերի (սպասման ժամանակաշրջան) համար նպաստ չի տրվում։ Վճարման առավելագույն ժամկետը 3—6 ամիս է։ Նպաստ գործազրկության սովորաբար կազմում է աշխատավարձի 30— 60%-֊ը։ Նպաստ ստանալու համար պահանջվում է հատկացումներ կատարելու որոշակի ստաժ, աշխատանքի բորսայում կանոնավոր գրանցում, աշխատանքի ինքնուրույն ակտիվ որոնում։ «Զանցանքի» և գործադուլին մասնակցելու համար աշխատանքից ազատելու, կամովին աշխատանքից հեռանալու, առաջարկված աշխատանքից հրաժարվելու են դեպքերում նպաստ գործազրկության չի տրվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։