«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 176.
 
== Գերմանական պատմագրություն ==
[[Հայկական հարց]]ին գերմանական պատմագրությունը անդրադարձել է [[19-րդ դար]]ի վերջին՝ [[Թուրքիա]]յում հայերի [[1894]]-[[1896]] թվականների կոտորածների առնչությամբ։ [[1896]] թվականին լույս է տեսել հումանիստ և հասարակական գործիչ [[Յոհաննես Լեփսիուս]]ի «Հայաստանը և Եվրոպան։ Մեղադրանքներ քրիստոնեական մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» գիրքը, որի հիմքում ընկած են գերմանական մամուլում հեղինակի տպագրած մի ամբողջ շարք հոդվածներ՝ «Ճշմարտությունը Հայաստանի մասին» ընդհանուր խորագրով։ Բերված նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ թուրքական ռազմական ու քաղաքացիական իշխանություններն անմիջական մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին, թալանին, քրիստոնյաներին բռնի մահմեդականացնելու գործին։ Լեփսիուսը մերկացրել է հանցագործությունը թաքցնելու թուրքական իշխանությունների ջանքերը, բացահայտել արևմտահայերի կոտորածի լուրը [[Եվրոպա]] թափանցելու դեպքում մեղքը հայերի վրա բարդելու թուրքական կառավարող շրջանների մշակած մեխանիզմը։ Լեփսիուսը ապացուցել է նաև իրադարձությունների թուրքական մեկնության մյուս թեզի՝ թե իբր թուրքական իշխանությունները անկարող էին «կանգնեցնել» ջարդարարներին, սնանկությունը։ Քննության առնելով մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում հանգել է այն եզրակացության, որ ստորագրելով [[1878]] թվականի [[Բեռլինի դաշնագիր]]ը, նրանք միջոցներ չձեռնարկեցին այն կենսագործելու համար, որ հայ ժողովուրդը դարձավ այդ տերությունների երեսպաշտ քաղաքականության զոհը հետագա տարիներին։
 
[[1916]] թվականին լույս տեսավ Լեփսիուսի «Հաղորդագրություն Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» աշխատությունը, որի մեջ մտան հեղինակի [[1915]] թվականին [[Կոստանդնուպոլիս]] կատարած այցելության ժամանակ գերմանական միսիոներներից ու ծառայողներից, չեզոք երկրներից դիվանագիտական ներկայացուցիչներից հավաքած վկայությունները, որոնք տալիս էին ցեղասպանության իսկական պատկերը և բացահայտում տեղահանության բուն նպատակը՝ հայ բնակչության ոչնչացումը։ Նրա հաշվարկներով սպանված ու տեղահանված հայերի ընդհանուր թիվը 1 396 350 մարդ է։ Նա ընդգծում էր, որ որոշ տեղերում հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունը միանգամայն օրինական միջոցառում էր խաղաղ բնակչության իրական բնաջնջման վտանգի դեմ հանդիման։ Լեփսիուսը պնդում էր, որ տեղահանության, նրա իրականացման եղանակների համար պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության վրա, որը որևէ արդարացում չունի։ Նա առաջինն էր [[Եվրոպա]]յում, որ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] արյունալի իրադարձությունները կապեց [[պանթյուրքիզմ]]ի գաղափարախոսության հետ։ [[1919]] թվականին «Հաղորդագրությունը...» վերահրատարակվեց կարևոր լրացումներով ու «Հայ ժողովրդի կործանումը» ենթավերնագրով ([[1930]] թվականին իրականացվեց 4-րդ հրատարակությունը)։
 
Հայերի կոտորածի գերմանական առաջին վկայություններից եղավ [[Հալեպ]]ի գերմանական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպագեի դիմումը՝ «Մի քանի խոսք գերմանական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» (1919. մինչ այդ հրատարակվել էր անգլերեն և ֆրանսերեն), որը մերկացնում էր [[երիտթուրքեր]]ի ոճրագործությունները, [[Գերմանիա]]յին մեղադրում [[հայկական հարց]]ում վարած նրա քաղաքականության համար։
 
Արևելագետ [[Յոզեֆ Մարկվարտ]]ի «Հայ ազգի ծագումն ու վերածնությունը» աշխատության մեջ այն եզրակացությունն է արվել, որ օսմանյան կառավարությունը մոտալուտ [[Առաջին համաշխարհային պատերազմ|համաշխարհային պատերազմը]] դիտել է առավել պատեհ առիթ՝ հայերի ոչնչացման վաղուց հղացած ծրագիրը իրականացնելու համար, որ սահմանադրության հռչակումից հետո դարձյալ [[Թուրքիա]]յի կառավարող շրջանների հիմնական կարգախոսն էր՝ «երբ հայերը չլինեն, չի լինի նաև Հայկական հարցը»։ Հեղինակը նշել է, որ երիտթուրքերը իրենց դաժանությամբ ոչնչով չեն զիջել [[Աբդուլ Համիդ II]]-ին։ Յո. Մարկվարտը խստագույնս ղատապարտել է գերմանական կառավարությանը, գլխավոր շտաբն ու մամուլը, որոնք, նրա կարծիքով, նույնպես պատասխանատու են հայերի ցեղասպանության համար։
 
[[Հայոց Ցեղասպանություն|Հայ ժողովրդի ցեղասպանության]] պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրում է [[Հենրիխ Ֆիրբյուխեր]]ի «Հայաստան 1915։ Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։ Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից» աշխատությունը։ Հեղինակը, որ հասարակական գործիչ, պացիֆիստական շարժման մասնակից ու հակաֆաշիստ էր, [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին աշխատել է [[Օսմանյան կայսրություն]]ում։ Ֆիրբյուխերը քննարկել է [[հայկական հարց]]ի հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ, առաջ քաշել Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության մեջ, բացահայտել երիտթուրքերի համաթուրքական ձգտումների էությունը։ Նա գտնում էր, որ [[1915]] թվականի տեղահանությունը ծրագրված սպանություն Էր։ Աշխատությունն ավարտվում է «Խաբված ժողովուրդ» (տերմինը փոխառված է [[Ֆ. Նանսեն]]ից) գլխով, որտեղ հեղինակը նշում է, որ «նոր բռնապետ Քեմալ փաշան Թալեաթի և էնվերի արժանի հետնորդն է»<ref>Հենրիխ Ֆիրբյուխեր «Հայաստան 1915։ Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։ Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից», էջ 79</ref>։ Ֆիրբյուխերը գտնում է, որ [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագիր]]ը հայերի համար «նրա բոլոր հույսերի կործանումն էր», և նկատում, որ եթե կա մի բնագավառ, ուր [[Ազգերի լիգա]]ն ոչինչ չի արել, ապա դա [[հայկական հարց]]ն է։
 
[[Ֆաշիզմ]]ի հաղթանակը [[Գերմանիա]]յում, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ն ու հիտլերյան Գերմանիայի պարտությունը փաստորեն գերմանական հասարակայնության հիշողությունից ջնջեցին հայ ժողովրդի բնաջնջման փաստն ու այն մարդկանց անունները, ովքեր հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ։ Մի քանի տասնամյակ գերմանական պատմագրությունը հատկապես չէր զբաղվում [[հայկական հարց]]ի հետ կապված խնդիրների լուսաբանմամբ։ [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբի միջազգային հարաբերությունների և Գերմանիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվող գերմանական պատմաբանները շոշափել են սոսկ այդ խնդիրների որոշ կողմերը։ [[1970]]-ական թվականներին գերմանական պատմագրության մեջ կրկին հետազոտության առարկա են դառնում հայկական հարցի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] խնդիրները։
 
Ցեղասպանության հարցին է նվիրված [[Էռնստ Վեռներ]]ի «Հայկական սարսափներ. 1915-1916՝ հայի հնարածն է արդյո՞ք» աշխատանքը, որը հրապարակվեց «Պատմության հետազոտությունների ամսագրում» (1973, N 2)։ [[1977]] թվականին Հայկական խնդիրների ինստիտուտը ([[Մյունխեն]]) հրատարակեց [[Պետեր Լաննե]]ի «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» աշխատությունը, որում մանրամասն լուսաբանված են Օսմանյան կայսրության [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի սկզբի իրադարձությունները, հայերի կոտորածները [[Կիլիկիա]]յում և [[Թուրքիա]]յի մյուս մասերում։ «Ռուսական հեղափոխությունը և Կովկասյան ռազմաճակատը» գործում քննարկվում են [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո մինչև [[Բրեստի հաշտություն]] և [[Մուդրոսի զինադադար]] ընկած իրադարձությունները։ Ամենամեծ գլուխը («Նյուրնբերգը չկայացավ») նվիրված է հայկական հարցին՝ ընդհուպ մինչև [[1921]] թվականի [[Լոնդոնի կոնֆերանս]]ը։ Պ. Լաննեն նշում է, որ հրեաների ցեղասպանության մեղավորները իրենց արժանի պատիժն ստացան [[Նյուրնբերգ]]ում, մինչդեռ մեր դարաշրջանի «առաջին ցեղասպանությունը մի հին քրիստոնյա կուլտուրական ժողովրդի նկատմամբ» մնաց անպատիժ. «Դատ չեղավ, նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ, նույնիսկ դատաքննություն չկատարվեց»<ref>Պետեր Լաննե «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը», էջ 7</ref> (էջ 7)։
 
[[Գերմանիա]]յի մերձավորարևելյան քաղաքականությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին, թուրք-գերմանական դաշինքի կնքումը և դրա հետևանքներն են քննարկվում Բ. Շուլտեի «1914 թ. պատերազմից առաջ։ Գերմանիան, Թուրքիան և Բալկանները» (1980) և «Եվրոպական ճգնաժամը և առաջին համաշխարհային պատերազմը» (1983) աշխատություններում։ Հեղինակը գտնում է. որ գերմանա-թուրքական դաշինքը օգտակար էր բացառապես [[Թուրքիա]]յին։ Մեկ այլ հետազոտող՝ [[Գրեգոր Շյոլգեն]]ը, իր «Իմպերիալիզմ և հավասարակշռություն։ Գերմանիան, Անգլիան և Արևելյան հարցը. 1871-1917» գրքում, նկարագրելով քրիստոնյաների ծանր վիճակը [[Օսմանյան կայսրություն]]ում, գրում է, որ [[հայկական հարց]]ը իր մեջ պարունակում էր [[Թուրքիա]]յի անդամահատման վտանգ։ Այդ հանգամանքը տերությունները օգտագործեցին հօգուտ իրենց շահերի։ Պաշտպանելով [[1912]]-[[1914]] թվականների [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ծրագիրը՝ Գերմանիան ձգտում էր խափանել Թուրքիայի անդամահատման ռուսական քաղաքականությունը։
 
[[1970]]-[[1980]]-ական թվականներին [[ԳՖՀ]]-ում լույս տեսնող «Պոգրոմ» ամսագրի էջերում տպագրվել են Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հողվածներ, փաստաթղթեր ու լուսանկարներ։ Այդ խնդրին է նվիրված ամսագրի մի հատուկ համար (1979, N 64), որտեղ զետեղված են հողվածներ, լուսանկարներ, տվյալներ են բերված [[1894]]-[[1896]] թվականների և [[1915]]-[[1918]] թվականների [[Հայկական ցեղասպանության|հայկական ջարդեր]]ի մասին։ [[Թեսսա Հոֆման]]ի ծավալուն հոդվածում («Հայերի դրության շուրջ») քննարկվում է հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքը և դրա հետևանքները, հայկական հարցի «լուծման» թուրքական եղանակը, հակահայկական քարոզչությունը [[Թուրքիա]]յում, հայկական հարցի ժամանակակից վիճակը։ Հեղինակը լայնորեն օգտագործում է [[Գերմանիա]]յի արխիվների, [[Յոհաննես Լհփսիուս]]ի, [[Արմին Վեգներ]]ի և ուրիշների նյութերը։ [[Հայկական հարց]]ին են նվիրված ամսագրի այլ համարներում տպագրված նույն հեղինակի և Ժ. Քոչարյանի բազմաթիվ հոդվածներ, որոնք ավելի ուշ լույս տեսան «Հայաստան։ Ցեղասպանություն։ Տեղահանություն։ Աքսոր» (1987) առանձին ժողովածուով։ [[1987]] թվականին [[Հերման Գոլց]]ը հրատարակեց [[1986]] թվականին Յո. Լեփսիուսի հիշատակին [[Մարտին կութեր Քինգ]]ի ինստիտուտում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն։
 
[[Հայկական հարց]]ին ու [[Օսմանյան կայսրություն]]ում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] հարցերին զգալի տեղ են հատկացրել իրենց գրքում («Հռենոսի ե Արաքսի միջև, գերմանա-հայկական կապերի 900 տարին», 1988) [[Էննո Մեյեր]]ը և [[Արա Բեկյան]]ը։ Ծավալուն փաստագրական նյութերի հիման վրա նրանք քննության են առնում Օսմանյան կայսրության քրիստոնյաների դրության, [[Բեռլինի կոնգրես]]ից հետո հայ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքի հարցերը, հայերի կոտորածներն ու Գերմանիայի վերաբերմունքը դրանց, [[Հայաստան]]ի վիճակը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո և այլն։ Գրքում խոսվում է գերմանական և շվեյցարական բարեսիրական կազմակերպությունների՝ հայ գաղթականներին ցույց տված օգնության մասին։
 
Գերմանական հետազոտողնհրը զգալի աշխատանք են կատարել հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստագրական նյութերի հրատարակման ուղղությամբ։ Այդ կարևոր գործը սկզբնավորել է [[Յոհաննես Լեփսիուս]]ը։
 
[[1916]] թվականին [[Բեռլին]]ում հրատարակվեց ժողովրդական վրիժառու [[Սողոմոն Թեհլերյան]]ի դատավարության սղագրությունը, որտեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում վկաների ցուցմունքներն ու Յո. Լեփսիուսի փորձագիտական եզրակացությունը, որոնք նպաստեցին Թեհլերյանի արդարացմանը։ [[1980]] թվականին [[Գյոթինգեն]]ում լույս տեսավ դատավարության արձանագրությունների նոր հրատարակությունը («Հայերի ցեղասպանությունը դատարանի առջև։ Թալեաթ փաշայի դատավարությունը», ներածությունը՝ Թ. Հոֆմանի)։
 
[[Հայկական հարց]]ին վերաբերող փաստաթղթեր կան նաև [[1922]]-[[1927]] թվականներին [[Բեռլին]]ում հրատարակված «Եվրոպական կաբինետների մեծ քաղաքականությունը։ 1871-1914» դիվանագիտական փաստաթղթերի 40-հատորյա շարքում, որի պատրաստմանը մասնակցել է Յո. Լեփսիուսը։
 
[[1984]] թվականին [[ԳՖՀ]]-ում հրատարակվել է «Լռության ոճրագործություններ։ Հայերի նկատմամբ գործադրված թուրքական ցեղասպանության գործի դատաքննությունը ժողովուրդների մշտական ատյանի առջև» նյութերի ժողովածուն։ Ժողովուրդների մշտական ատյանի նիստերը տեղի ունեցան [[1984]] թվականի [[ապրիլ]]ին և իրենց վրա բևեռեցին եվրոպական հասարակայնության ուշադրությունը։ Ժողովածուի հրատարակիչն ու ներածականի հեղինակը Թ. Հոֆմանն Է։ Վերատպվել է նաև Յո. Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը։ 1914-1918» ժող., որի վերջաբանը գրել է Մ. Ռայներ-Լեփսիուսը։
 
[[Թուրքիա]]յում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] աղբյուրագիտության մեջ լուրջ ներդրում են [[1987]]-[[1988]] թվականներին հայկական խնդիրների ինստիտուտի հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» բազմահատորյակի առաջին երկու և 8-րդ հատորները։ Առաջին հատորը փաստաթղթերի, թերթերից, գրքերից բերված քաղվածքների հավաքածու է։ Տեքստերը բնագրի լեզվով են։ Ներածությունը գրել է Ֆ. Էրմակորան։ Երկրորդ հատորում տեղ են գտել [[Ավստրիա]]յի արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած բազմաթիվ նոր վավերագրեր, որոնք լրացնում են արևմտաեվրոպական և ամերիկյան արխիվների նյութերը։ Ներածությունը գրել է Վ. Բիլը։ Գերմանական առաջադեմ պատմաբանները, գիտական շրջանառության մեջ դրած նրանց բազմաթիվ նյութերը մեծապես նպաստում են Հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմության անկողմնակալ լուսաբանմանը։
 
== Ծանոթագրություններ ==