«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
 
Թուրքական իշխանությունների և Թուրքիայի պատմագիտության կողմից հայոց պատմության կեղծման, հայերի ցեղասպանության խնդրի վարկաբեկման արշավը աջակցություն է գտնում ամերիկյան առանձին քաղաքագետների ու պատմաբանների մոտ։ Պատմական իրադարձությունների միտումնավոր, իսկ հաճախ նաև պարզապես խեղաթյուրված լուսաբանության օրինակ կարող են ծառայել Ս. Շոուի («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն», 2 հ., 1976, 1977), Ք. Կարպատի («Թուրքիայի քաղաքականությունը», 1969, «Հետազոտություն Օսմանյան կայսրության ազգայնականության սոցիալական արմատների». 1973), Ջ․ Մաքկարտիի («Մահմեդականները և փոքրամասնությունները։ Օսմանյան Անատոլիայի բնակչությունը և կայսրության վախճանը», 1983) աշխատությունները։ [[1986]] թվականին թուրք-ամերիկյան ընկերությունը հրատարակեց «Հայերի պնդումները. առեղծված և իրականություն» գիրքը՝ [[Թուրքիա]]յում ամերիկյան դեսպան Շ. Էլեքդաղի առաջաբանով, որը հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող միտումնավոր նյութերի հավաքածու է։
 
== Գերմանական պատմագրություն ==
 
== Ծանոթագրություններ ==