«Շադդադյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Շադդադյաններ''', Շադդագեանք, քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմ Հայաստանում 10-12-րդ դարե...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Տոհմեր ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
'''Շադդադյաններ''', Շադդագեանք, քրդական ծագում ունեցող ամիրայական տոհմ [[Հայաստան]]ում 10-[[12-րդ դար]]երում։ Շադդադյանների առաջին ներկայացուցիչը՝ Մուհամմադ իբն Շադդադը, [[951]] թվականին գրավել է [[Դվին]]ը, սակայն [[954]] թվականին [[Ատրպատական]]ի տիրակալ Սալլար Մարզուբանն է տիրել [[քաղաք]]ին, Շադդադյանները ապաստանել են [[Վասպուրական]]ում, իսկ [[971]] թվականին՝ հաստատվել [[Գանձակ]]ում։ [[1022]] թվականին Շադդադյաններից Աբդուլ-Ասվարը վերստին տիրել է [[Դվին]]ին, որտեղ Շադդադյանները իշխել են մինչև [[1130]] թվականը։ Շադդադյանների մի ճյուղը [[1072]] թվականին հաստատվել է [[Անի]]ում և իշխել (ընդմիջումներով) մինչև [[1199]] թվականը։ [[Անի]]ի Շադդադյանների ճյուղի հիմնադիր Մանուչեն մոր (Հայոց [[թագավոր]] [[Աշոտ Դ]]-ի դուստրը) կողմից հայ էր։ Անիի Շադդադյանների իշխանության պայմաններում հայ իշխաններից իրենց հողատիրական իրավունքները պահպանել են [[Պահլավունիներ]]ը և Ապիրատյանները։ Մանուչեի հաջորդները ուժեղացրել են բնակչության շահագործումը, որի հետևանքով [[Անի]]ի հայ ազգաբնակչությունը [[1161]] թվականին ապստամբել է։ Հայ-վրացական զորքերը պարտության են մատնել Շադդադյաններին և գրավել [[քաղաք]]ը։ Շուտով Շադդադյանները վերագրավել են [[Անի]]ն, սակայն [[1199]] թվականին հայկական զորքերը Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են այն։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տոհմեր]]