«Մոլեկուլային գենետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոլեկուլային գենետիկա''', մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի բաժին, ուսումնասիրում է օրգ...»:
 
Տող 14.
2.Մոլեկուլային գենետիկայի խոշոր նվաճումներից էր գենետիկական ինֆորմացիայի իրականացման խնդրի պարզաբանումը; Այսինքն, ինչպես են գեները՝ ԴՆԹ-ի մոլեկուլի հատվածները, որոշում տվյալ օրգանիզմի հատուկ սպիտակուցի կառուցվածքն ու հատկությունները։ ԴՆԹ-ի և սպիտակուցի մոլեկուլների համեմատությունը բերեց գենետիկական կոդի գաղափարին, ըստ որի ԴՆԹ-ի մոլեկուլում 4 տեսակի նուկլեոտիդների հաջորդականությունն է որոշում սպիտակուցի մոլեկուլում 20 տեսակի [[Ամինաթթու|ամինաթթունների]] հաջորդականությունը։ ԴՆԹ-ի շղթայում յուրաքանչյուր եռյակ (տրիպլետ, կոդոն) որոշում է (կոդավորում) որոշակի ամինաթթու։ հաստատվեց նաև գենետիկական կոդի ունիվերսալությունը կենդանի օրգանիզմների համար։ Գենետիկական կոդի վերծանումը թույլ տվեց պարզել նաև սպիտակուցի սինթեզի մեխանիզմը։ Պարզվեց, որ գենետիկական ինֆորմացիայի հաղորդումը կատարվում է ԴՆԹ—ՌՆԹ սպիտակուց սխեմայով։
 
3.Մոլեկուլային գենետիկայի կարևոր նվաճումներից է նաև սպիտակուցների սինթեզի կարգավորման մեխանիզմի բացահայտումը։ Պարզված է, որ [[Բակտերիաներ|բակտերիայի]] բշջումբջջում սպիտակուցի կենսասինթեզը գտնվում է գենետիկական կրկնակի հսկման տակ։ Մի կողմից յուրաքանչյուր սպիտակուցի մոլեկուլային կառուցվածքը որոշվում է համապատասխան կառուցվածքային գենով, մյուս կողմից, այդ սպիտակուցի սինթեզի հնարավորությունը որոշվում է առանձին կարգավորիչ գենով, որը կոդավորում է հատուկ կարգավորիչ սպիտակուցը՝ օպերատորը։ Վերջինս միանում է ԴՆԹ-ի առանձին հատվածների հետ և «միացնում» կամ «անջատում» է կառուցվածքային գեների ֆունկցիաները։ Մի քանի կառուցվածքային գեների և իրենց օպերատորի համակարգը կոչվում է օպերոն։ Բազմաթիվ օրգանիզմներում սպիտակուցի սինթեզի կարգավորման մեխանիզմը բարդ է և բավարար չափով ուսումնասիրված չէ։
 
Մոլեկուլային գենետիկայի նվաճումների շնորհիվ զարգանում է, այսպես կոչված, գենային ինժեներիան, որն այժմ հնարավորություններ ունի [[միկրոօրգանիզմներ|միկրոօրգանիզմների]] մեջ մտցնել այլ օրգանիզմների (նաև մարդու) գեներ և այդ եղանակով նրանց ստիպել սինթեզել իրենց ոչ յուրահատուկ միացություններ։ Ներկայումս հայտնի են ինսուլին և ինտերֆերոն սինթեզող բակտերիալ շտամներ։ Մոլեկուլային գենետիկայի տվյալներն օգտագործվում են նաև [[Մուտացիա|մուտացիոն]] պրոցեսների, օրգանիզմների զարգացման կառավարման համար, ինչպես նաև [[Լեյկոզ|լեյկոզների]], չարորակ նորագոյացությունների, վիրուսային վարակների կանխարգելման և բուժման համար օգտագործվող դեղորայքի պատրաստման մեջ։