«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 160.
 
== ԱՄՆ-ի պատմագրություն ==
[[ԱՄՆ]]-ի պատմագրությունը [[հայկական հարց]]ին և հայերին անդրադարձել է դեռևս [[19-րդ դար]]ի 9Օ-ական թվականներին, մասնավորապես՝ սկսած [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայերի [[1894]]-[[1896]] թվականների ջարդերից և կոտորածներից։ ԱՄՆ-ի շատ ազդեցիկ թերթերում հրապարակվել են բազմաթիվ նյութեր ու հոդվածներ արևմտահայերի կյանքի, նրանց նկատմամբ սուլթանական կառավարության վարած քաղաքականության, հայկական հարցում մեծ տերությունների դիրքորոշման մասին, դեպքերի ականատես ամերիկյան միսիոներների, դիվանագետների, փախստական հայերի վկայություններ և այլն։ [[Թուրքիա]]յի հայերի դրության, հայկական կոտորածների մասին կոնկրետ ու հավաստի վկայություններ են պարունակվում ամերիկյան հեղինակներ Տ. Օ. Շիի («Դժբախտ Հայաստան», 1895), Թ. Պետերսոնի («Թուրքիան և Հայկական հարցը», 1895), Չ. Մաքդերմոտի («Մեծ մարդասպանը և Հայաստանի քրիստոնյաները», 1897), Հ. Հիվերնատի («Հայաստան։ Անցյալը և ներկան», 1896), Դ. Գրեգորիի («Քրիստոնեական աշխարհի ոճրագործությունը։ Հայկական ճգնաժամը և ջարդերը», 1900), Հ. Թափփերի («Հայաստան, ներկա ճգնաժամը և անցյալ պատմությունը», 1896) և ուրիշներ աշխատություններում։ Օսմանյան կայսրության պատմության, [[Արևմտյան Հայաստան]]ի, հայկական հարցում եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքականության խնդիրների. [[1894]]-[[1896]] թվականների հայկական կոտորածների հետազոտման արժեքավոր աղբյուրներ են ամերիկյան միսիոներներ Է. Բլիսի («Թուրքիան և հայկական սարսափները», Ս. Համլինի («Հայկական ջարդեր», 1895, «Հայաստանի նահատակությունը», 1896, «Հայ հպատակների թուրքական ջարդերի քաղաքականության ծագումն ու զարգացումը», 1899), Ֆ. Գրինի («Հայկական ճգնաժամը Թուրքիայում. ջարդ 1894», 1895, «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը», 1896), Գ. Քիմբալի («Վանի ջարդերը». 1896, «Իրավիճակը Հայաստանում». 1896), լրագրողներ Լ. Աբբոթի («Հայկական հարց», 1896), Է. Գոդկինի («Հայկական տագնապներ», 1895, «Հայկական սարսափներ», 1897) և ուրիշների ուսումնասիրությունները։ [[Աբդուլ Համիդ II]]-ի հակահայկական քաղաքականությունը տագնապ առաջ բերեց նաև հայկական ծագում ունեցող ամերիկացիների մոտ. լույս տեսան Ա. Ագդերյանի («Թուրքը և Հայկի երկիրը, կամ Թուրքիան և Հայաստանը», 1896), Գ. Փափազյանի («Հայերի անցյալը և ներկան», 1891), Ա. Վարդուղյանի («Հայաստանի փորձությունը», 1896), Մ. Մանգասարյանի («Հայաստանի անխուսափելի կործանումը», 1896) աշխատությունները։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ս. Գաբրիելյանի («Հայերը կամ Արարատի ժողովուրդը», 1892, «Փաստեր Հայաստանի մասին», 1895, «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները», 1897) ուսումնասիրությունները, որոնք ամերիկացի ընթերցողին ծանոթացնում էին հայ ժողովրդի տառապալից պատմությանը, արևմտահայերի վիճակին, հայկական հարցում պետությունների քաղաքականությանը։ [[Ադանայի կոտորած|Ադանայի հայ բնակչության կոտորածը (1909)]], [[Թուրքիա]]յի հայության տեղահանություններն ու կոտորածները լայնորեն լուսաբանվել են [[ԱՄՆ]]-ի [[1914]]-[[1923]] թվականների պատմագրության մեջ։ Երիտթուրքական կառավարության կողմից արևմտահայերի ոչնչացման ու արտաքսման նախօրոք ծրագրված քաղաքականության, հայկական կամավորական շարժման, հայերի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ ու դրվագներ են ամփոփված Գ. Ռեյնոլդսի («Սարսափելի փորձություններ Վանում», 1916), Ու. Ռոքուելի («Հայերի տեղահանությունը», 1916), Բ. Փափազյանի («Հայաստանի ողբերգությունը», 1918), Գ. Քնեպպի («Բիթլիսի ողբերգությունը», 1919), Ն. Տեր-Հակոբյանի («Հալածական Հայաստան», 1918), Գ. Ջենքինսի («Հայաստանը և Հայերը», 1913) , Թ. Օ'Քոննորի («Հայաստանը և նրա ապագան», 1917), Բ. Էբիի («Թուրք ելուզակների իշխանության տակ», 1922), Ու. Քինգի («Թուրքական ջարդեր Փոքր Ասիայում», 1922), Գ. Մոնտգոմերիի («Հայերի ջարդերը 1915-ին», 1922) աշխատանքներում։
 
Հ. Գիբբոնսի գրքերը («Հայաստանը համաշխարհային պատերազմում», 1926, «Նորագույն պատմության ամենասև էջը։ Վերջին կոտորածները [[Հայաստան]]ում, փաստեր և պատասխանատվություններ», 1916) հենվում են հավաստի փաստաթղթերի վրա, որոնց համար աղբյուր են ծառայել, մասնավորապես, Ամերկոմի զեկուցագրերը, գերմանական միսիոներների նամակները, ամերիկյան և անգլիական թերթերում հրապարակված բազմաթիվ վկաների ցուցմունքները։ Հայերի ցեղասպանության կարևոր աղբյուրներ են Թուրքիայի ամերիկյան դեսպան [[Հենրի Մորգենթաու|Հ. Մորգենթաուի]] «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Հայկական ջարդերի առթիվ» (1918) աշխատանքները։ [[1926]] թվականին լույս տեսան «Դեսպան Մորգենթաուի հուշերը», որտեղ, մասնավորապես, շարադրված են նրա զրույցները [[Թալեաթ]] փաշայի և երիտթուրքական այլ պարագլուխների հետ։ Հայերի տեղահանությանն ու [[Միջագետք]]ի ավազուտներում նրանց ոչնչացմանը նվիրված գլուխները գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսի զեկույցների հիման վրա։ Պատերազմի ժամանակ և նրանից հետո հայկական հարցում ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների քաղաքականության, Հայաստանին անկախություն տալու, Հայաստանի նկատմամբ ամերիկյան մանդատ հաստատելու խնդիրներին են նվիրված Ու. Զիբերտի («Հայաստանին ինքնավարություն տալու իրավունքը», 1916), Ֆ. Փաուերսի և Գ. Վարդումյանի («Հայաստանը հայերի համար», 1918), Վ. Վիլսոնի («Հայաստանի մանդատը», 1920, «Հայաստանի և Թուրքիայի սահմանը», 1920), Գ. Մոսլիի («Հայաստանի մանդատը։ գեներալ Տ. Հարբորդի հաշվետվությունը», 1929) և ուրիշներ աշխատությունները։ [[1930]]-ական թվականների վերջին-[[1940]]-ական թվականների սկզբին սկսվում է հայկական ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքում տեղի հայ համայնքի դերի ուժեղացման, [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] փաստերի միջազգային ճանաչման և Թուրքիայի զավթած հայկական տարածքի վերադարձման համար [[հայ սփյուռք]]ի ծավալած եռանդուն պայքարի։
 
Հայկական հարցի և ցեղասպանության առանձին խնդիրներն են լուսաբանվում [[Հայաստանի պատմություն|հայ ժողովրդի պատմության]], նրա ազգային-ազատագրական պայքարի, միջազգային դիվանագիտության ընդհանուր հարցերին նվիրված ամերիկյան հեղինակների ուսումնասիրություններում։ Հիշատակելի են Գ. Փայելյանի «Հայկական պատմության փուլերը» (1942), Գ. Պողոսյանի «Հայոց պատմության և քաղաքականության կարևորագույն փուլերը» (1957), Վ. Քյուրքչյանի «Հայաստանի պատմություն» (1957), Ա. Զարդարյանի «Հայ ազատագրական շարժման պատմության ակնարկներ» (1959), Լ. Նալբանդյանի «Հայ հեղափոխական շարժում» (1963) աշխատանքները։ Հայկական հարցի [[1870]]-[[1920]]-ական թվականների պատմության առանձին խնդիրներն են շոշափում U. Սարգսյանի «Հայկական հարցի սկզբնավորումը. 1870-1881» (1934), «Հայկական հարցի պատմությունը մինչև 1885-ը» (1938), Ձ. Վրթանեսի «Հայկական հարցը այսօր պատմական հեռանկարում» (1946), Ա. Բլեքի «Հայկական հարցի բարոյագիտական խնդիրները» (1946), Ռ. Դևիսոնի «Հայկական ճգնաժամ։ 1912-1914» (1948), Մ. Միսակյանի «Հայկական հարցի կարևորագույն փուլերը (1879-1950)» (1950), Ռ. Տերյանի «Հրաժարում Հայկական հարցից որպես միջազգային խնդրի», Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարց» (1978) և ուրիշների ուսումնասիրություններում։ Լ. Գորդոնի («Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ. 1830-1930», 1938), Թ. Բեյլի («Վուդրո Վիլսոնը և կորուսյալ աշխարհը», 1944, «Վուդրո Վիլսոնը և մեծ դավաճանությունը», 1945), Ջ. Գիդնեյի («Հայաստանի մանդատը», 1967) աշխատություններում, որոնք նվիրված են ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին, վերլուծված է [[ԱՄՆ]]-ի քաղաքականությունը հայկական հարցում, մասնավորապես՝ [[1918]]-[[1923]] թվականներին։
 
== Ծանոթագրություններ ==