«Մետրոդորոս Սկեպսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մետրոդորոս Սկեպսացի''' ({{lang-el|Μητρόδωρος ὁ Σκήψιος}}) [[Մ.թ.ա. 145]] - [[Մ.թ.ա. 70]] անտիկ դարաշրջանի ծագումով հույն հռետոր, մտածող, ով տևական ժամանակ ծառայել է հին աշխարհի հայտնի տիրակալներ [[Միհրդատ VI Եվպատոր]]ի ապա նաև Հայոց Արտաշեսյան դինաստիայի արքա [[Տիգրան Մեծ]]ի արքունիքներում, որպես խորհրդական և դեսպան: Հայոց պատմության մեջ հայտնի է անտիկ հեղինակների մոտ հիշատակվող տեղեկություններով ու ունեցած շփումներով Տիգրան Մեծի հետ, ինչպես նաև հիշատակմամբ որ հեղինակել է անհետ կորած [[«Տիգրանի Պատմությունը»]] գիրքը: Նրա կյանքի ու կենսագործունեության մասին մնացել են շատ սուղ ու ոչ միանշանակ հիշատակումներ անտիկ շրջանի այլ կենսագիրների ու պատմաբանների մոտ, ինչպես օրինակ [[Պլուտարքոս]]ի, [[Ստրաբոն]]ի, [[Պուբլիուս Օվիդիուս Նասո]]ի, ինչպես նաև այլ հեղինակների մոտ: Շատերը Մետրոդորոսին նմանեցնում են [[Պլինիոս Ավագ]]ի մոտ հիշատակվող Misoromæusի հետ, որը թարգմանվում է որպես «Հռոմեացիներին ատող»:
 
==Կենսագրություն==
Հունական անվանը հուշում է, որ նա ծնվել է Էգեյան ծովի փոքրասիական հատվածի ափամերձ գոտում գտնված անտիկ [[Սկեպսիս]] քաղաքում: Երիտասարդ տարիքում հետաքրքրված է եղել փիլիսոփայությամբ ու դրա ուսուցմամբ, սակայն հետագայում սկսել է հետաքրքրվել [[հռետորությամբ]]: Անգամ սկսել է ուսուցանել դրա եղանակներ՝ օգտագործելով յուրահատուկ ոճային հնարքներ: Եղել է ոչ հարուստ ընտանիքից. [[Ստրաբոն]]ն անգամ գրում է, որ Մետրոդորոսը եղել է աղքատ, սակայն իր հռետորական հնարքների շնորհիվ կարողացել հասնել շատ հաջող ամուսնության Բոսֆորի նեղուցի ափին գտնվող [[Քաղկեդոն]] քաղաքից սերող մի կնոջ հետ: