«Նորածինների դեղնախտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Դեղնախտով հիվանդ երեխան '''Նորածինների դեղնախտ''', նորածնի կյանքի առ...»:
(Տարբերություն չկա)

07:05, 5 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նորածինների դեղնախտ, նորածնի կյանքի առաջին օրերին մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, որը հետևանք է արյան շիճուկում բիլիռուբինի անուղղակի բարձրացման։ Դեղնախտ հայտնաբերվում է հասուն, առողջ նորածինների 67— 80%-֊ի մոտ, կյանքի 2—3-րդ օրը, որը պայմանավորված է լյարդի ֆերմենտային համակարգի ֆունկցիոնալ անհասությամբ (ֆիզիոլոգիական դեղնախտ), երբ բիլիռուբինի քանակությունն արյան մեջ 5—6 մգ % է (բնականոնը՝ 0,6—3 մգ%)։ Ակզբևական շրջանում դեղնախտն ավելի արտահայտված է դեմքի, այնուհետև մարմնի, վերջույթների և լորձաթաղանթների վրա։ Նորածինների դեղնախտը առավելագույն ինտենսիվության է հասնում կյանքի 4—5-րդ օրը, այնուհետև աստիճանաբար անհետանում է։ Նորածինների դեղնախտի պատճառ կարող են դառնալ մոր ու պտղի ռեզուս և АВО համակարգերի անհամատեղելիությունը, սեպսիսը, բնածին սիֆիլիսը, տոքսոպլազմոզը, լեղուղիների զարգացման արատները և նախածննդյան այլ ախտահարումներ։ Հեմոլիտիկ դեղնախտ կարող է առաջանալ էրիթրոցիտների արագ քայքայումից ։ Անհաս նորածինների մոտ դեղնախտն ավելի է արտահայտվում կյանքի 5—6-րդ օրը և երկարատև է։ Բիլիռուբինի բարձր խտությունը (15—18 մգ%) կարող է բիլիռուբինային էնցեֆալոպաթիաների պատճառ դառնալ, առանց հեմոլիտիկ պրոցեսի։

Դեղնախտով հիվանդ երեխան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։