«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 144.
== Անգլիական պատմագրություն ==
=== 19-րդ դար ===
[[Պատկեր:JimPostmaster General James Farley.gifjpg|250px|մինի|ձախից|[[Ջեյմս Ֆարլեյ]] (դիմանկար)]]
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, [[հայկական հարց]]ի խնդիրները [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից սկսած իրենց արտահայտությունն են գտել անգլիական պատմագրության մեջ։ Արևմտահայերի ծանր դրությունը սուլթանական տիրապետության տակ, թուրքական իշխանությունների կողմից [[1870]]-[[1880]]-ական թվականներին հայերի հալածանքների ու ճնշումների ուժեղացումը, հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի դրսևորումները քննարկվել են անգլիական հեղինակներ Ու. Դյութոնի («Թուրքիայի քրիստոնյաները, նրանց դրությունը մահմեդական կառավարման ներքո», 1876), [[Ջեյմս Ֆարլեյ]]ի («Թուրքերն ու քրիստոնյաները. Արևելյան հարցի լուծումը», 1876), Ջ. Փրոբինի («Հայաստան և Լիբանան», 1877), Հ. Սենդվորթի («Ինչպես են թուրքերը կառավարում Հայաստանը», 1878), Ջ. Սմիթի («Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ», 1878), Ու. Ռայլիի («Քրիստոնյաները և քրդերը արևելյան Թուրքիայում», 1889) աշխատություններում։ Ս. Նորմանի («Հայաստանը և 1877-78-ի պատերազմը», 1878), Ֆ. Գ ր ի ն իԳրինի («Ռուսական բանակը և նրա 1877-78-ի պատերազմը», 1879), Զ. Ուիլյամսի («Հայկական ռազմարշավ. Հայաստանի և Քրդստանի 1878-ի պատերազմի օրազիր», 1878) և այլն հետազոտություններում լուսաբանված են [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ հայերի դրության, [[Արևմտյան Հայաստան]]ի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների, հայ բնակչության կողմից ռուսական բանակին ցուցաբերած օգնության հարցերը։ [[Հայկական հարց]]ի շուրջ տերությունների դիվանագիտական մրցակցությանը, [[1878]] թվականի [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]] և [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի]] բանակցություններում դրանց արդյունքների վերլուծությանն են նվիրված Մ. Մաքկոլի («Արևելյան հարցը, փաստեր և հերյուրանքներ». 1877), Ս. Աբգարի («Հայերը և Արևելյան հարցը», 1878), Ջ. Արգայլի («Արևելյան հարցը Փարիզի 1856-ի դաշնագրից մինչև Բեռլինի 1878-ի պայմանագիրը», 1879), Ջ. Բրայսի («Անդրկովկասն ու Արարատը», 1877, «Ասիական Թուրքիայի ապագան», 1878), Ի. Ուայթեքերի («Ասիական Թուրքիայի հեռանակարները», 1880), Թ. Հոլլանդի («Եվրոպական կոնցերտը Հայկական հարցում», 1895), Մ. Սասլիի («Հայկական հարցը», 1889) աշխատանքները։ Դրանցում արտահայտված է [[Մեծ Բրիտանիա]]յի հասարակայնության մտահոգությունը արևմտահայերի ճակատագրով, դատողություններ ու առաջարկություններ են պարունակում [[Արևմտյան Հայաստան]]ի ապագա կառուցվածքի, բարենորոգումների իրականացման և քրիստոնյա բնակչության կենսապայմանների բարելավման, Բեռլինի կոնգրեսում տերությունների ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։
 
Անգլիական պատմագրության մեջ լայն արտացոլում են գտել [[Աբդուլ Համիդ II]]-ի հակահայկական քաղաքականության ուժեղացումը, սուլթանական կառավարության՝ [[1894]]-[[1896]] թվականներին կազմակերպած հայկական ջարդերն ու կոտորածները։