«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 136.
Քեմալականների քաղաքականության հակահայկական ուղղվածությունը բավականին համոզիչ բացահայտել են [[Բորիս Շտեյն]]ը, ով «Ռուսական հարցը 1920-1921 թթ.» (1958) գրքում ուղղակի մատնացույց է անում «քեմալականների ագահությունը, որոնք ձգտում էին Հայաստանի բռնակցմանը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը 1920-1921 թթ.», 1958թ, էջ 201</ref>, Ա. Նովիչևը, ով «Քեմալականների հակագյուղացիական քաղաքականությունը 1919-1922 թթ.» (1951) հոդվածում գրում է, թե ինչպես թուրք գյուղացիներին ու բանվորներին «քեմալականները նվաճողական արշավանքի էին քշում հայկական հողերը զավթելու համար»<ref>«Վոպրոսի իստորիի», N 9, 1951, էջ 60</ref>, Ա. Ն. Հեյֆեցը, ով շատ է զբաղվել խորհրդա-թուրքական հարաբերությունների շրջանակներում [[Հայաստան]]ի խնդրով, իր ուսումնասիրություններում («Խորհրդային Ռուսաստանը և Արևելքի սահմանակից երկրները։ 1918-1920», 1964, և այլն) մատնանշում է քեմալականների հետ արդեն [[1920]] թվականին անգլիական գործարքի միտումը՝ զավթել Հայաստանը որպես [[Անդրկովկաս]] տանող, [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ հետագա պայքարի հենակետ։ Հեյֆեցը գրում է ոչ միայն այն մասին, որ թուրքերը [[1921]] թվականի [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի պայմանագրով]] զավթերին հայերի պապենական հողերը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ, այլև շեշտում, որ [[ԽՍՀՄ]]-ի և արտասահմանի հայ հասարակայնությունը պահանջում է վերադարձնել դրանք։
[[Պատկեր:Wilsonian.jpg|մինի]]
[[Հայկական հարց]]ը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո, հաշտության պայմանագրերի Վերսալյան համակարգի ստեղծման ժամանակաշրջանում, ապա և [[1920]]-ական թվականների սկզբին նույնպես իր արտահայտությունն է գտել խորհրդային պատմագրության մեջ։ Այդ հարցերը մասնակիորեն լուսաբանված են Բորիս Շտեյնի «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.)» (1949) երկում։ Նշելով, որ [[Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-1920)|Փարիզի հաշտության կոնֆերանսը]] մեծ ուշադրություն է նվիրել հայկական հարցին, Շտեյնը միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարցը [[19-րդ դար]]ից սկսած տերությունների շահերի բախումների առարկա է եղել, և «այդ բախումներին պարբերաբար զոհ է գնացել հայ ժողովուրդը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949թ, էջ 335</ref>։ Անդրադառնալով [[Հայաստան]]ի մանդատի հարցին և վերլուծելով տերությունների քաղաքականությունը [[Վերսալ]]ում՝ հեղինակը նշում է, որ «Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու, հայ ժողովրդի ճակատագրի, որին իսկապես սպառնում էր ֆիզիկական ոչնչացում թուրքերի կողմից, շուրջ բարձրացված աղմուկը դադարում էր, հենց որ խոսք էր գնում [[ԱՄՆ]]-ի, [[Ֆրանսիա]]յի և [[Մեծ Բրիտանիա]]յի իմպերիալիստական պլանների մասին»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949թ, էջ 344-345</ref>, և որ դաշնակիցների իսկական նպատակը Հայաստանը [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ պայքարի մեջ քաշելն էր։
 
[[Հայկական հարց]]ը Փարիզի և [[Լոնդոնի կոնֆերանս]]ներում, նրա նկատմամբ [[Ազգերի լիգա]]յի վերաբերմունքը այս կամ այն կերպ շոշափվում են նաև [[Վասիլի Վոդովոզով]]ի, [[Ալեքսանդր Մակարով]]ի, [[Նիկոլայ Ռուբինշտեյն]]ի աշխատություններում։ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության վերաբերյալ խորհրդային գիտնականների կոլեկտիվ աշխատություններում նույնպես առկա են Հայկական հարցին և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]]ը վերաբերող որոշ նյութեր («Դիվանագիտության պատմություն», հ. 2, 3, 1945, 2-րդ հրտ. 1963, 1965), «Գենոցիդ» աշխատությունը՝ Ա. Ա. Գալկինի խմբ., 1985 և այլն)։