«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 130.
 
==== Այլ գրողներ ====
[[Պատկեր:Tarle Eugen.jpg|մինի|250px|[[Եվգենի Տառլե]]]]
Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քննարկված Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX դ․ սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), [[Սերգեյ Սկազկին]]ի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը։ 1878 1884» (հատոր 1, 1928), Գ. Լ. Բոնդարևսկու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), [[Ալեքսանդր Սեմյոնովիչ Սիլին]]ի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), [[Վլադիմիր Խվոստով]]ի, Ա. Դ. Ժելտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։ Ռուսական ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես [[երիտթուրքեր]]ի քաղաքականությունն ու [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ([[1880]]-[[1890]]-ական թվականներ, [[1912]]-[[1914]] թվականներ) հարցերը, հայ կամավորական շարժումը, հայերի մասնակցությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին [[Ռուսաստան]]ի ու [[Անտանտ]]ի կողմում, [[1915]]-[[1916]] թվականների ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։ [[Իմպերիալիզմ]]ին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն ([[Եվգենի Տառլե]], Ե. Ֆ. Լուդշուվեյտ, Ա. Ս․ Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում [[Հայոց եղեռն|1915-1916 թվականների ցեղասպանություն]]ը։
 
[[Պատկեր:Bundesarchiv Bild 102-08721, Sowjetische Wirtschaftsdelegation.jpg|thumb|300px|left|Խորհրդային պատվիրակությունը Ջենովայի կոնֆերանս մեկնելիս, մայիս, 1927թ։ Ձախից՝ [[Բորիս Շտեյն]], աջից՝ [[Գրիգորի Սոկոլնիկով]]։]]
Քեմալականների քաղաքականության հակահայկական ուղղվածությունը բավականին համոզիչ բացահայտել են [[Բորիս Շտեյն]]ը, ով «Ռուսական հարցը 1920-1921 թթ.» (1958) գրքում ուղղակի մատնացույց է անում «քեմալականների ագահությունը, որոնք ձգտում էին Հայաստանի բռնակցմանը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը 1920-1921 թթ.», 1958թ, էջ 201</ref>, Ա. Նովիչևը, ով «Քեմալականների հակագյուղացիական քաղաքականությունը 1919-1922 թթ.» (1951) հոդվածում գրում է, թե ինչպես թուրք գյուղացիներին ու բանվորներին «քեմալականները նվաճողական արշավանքի էին քշում հայկական հողերը զավթելու համար»<ref>«Վոպրոսի իստորիի», N 9, 1951, էջ 60</ref>, Ա. Ն. Հեյֆեցը, ով շատ է զբաղվել խորհրդա-թուրքական հարաբերությունների շրջանակներում [[Հայաստան]]ի խնդրով, իր ուսումնասիրություններում («Խորհրդային Ռուսաստանը և Արևելքի սահմանակից երկրները։ 1918-1920», 1964, և այլն) մատնանշում է քեմալականների հետ արդեն [[1920]] թվականին անգլիական գործարքի միտումը՝ զավթել Հայաստանը որպես [[Անդրկովկաս]] տանող, [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ հետագա պայքարի հենակետ։ Հեյֆեցը գրում է ոչ միայն այն մասին, որ թուրքերը [[1921]] թվականի [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի պայմանագրով]] զավթերին հայերի պապենական հողերը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ, այլև շեշտում, որ [[ԽՍՀՄ]]-ի և արտասահմանի հայ հասարակայնությունը պահանջում է վերադարձնել դրանք։
[[Պատկեր:Wilsonian.jpg|մինի]]
 
[[Հայկական հարց]]ը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո, հաշտության պայմանագրերի Վերսալյան համակարգի ստեղծման ժամանակաշրջանում, ապա և [[1920]]-ական թվականների սկզբին նույնպես իր արտահայտությունն է գտել խորհրդային պատմագրության մեջ։ Այդ հարցերը մասնակիորեն լուսաբանված են Բորիս Շտեյնի «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.)» (1949) երկում։ Նշելով, որ [[Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-1920)|Փարիզի հաշտության կոնֆերանսը]] մեծ ուշադրություն է նվիրել հայկական հարցին, Շտեյնը միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարցը [[19-րդ դար]]ից սկսած տերությունների շահերի բախումների առարկա է եղել, և «այդ բախումներին պարբերաբար զոհ է գնացել հայ ժողովուրդը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ., 1949թ, էջ 335</ref>։ Անդրադառնալով [[Հայաստան]]ի մանդատի հարցին և վերլուծելով տերությունների քաղաքականությունը [[Վերսալ]]ում՝ հեղինակը նշում է, որ «Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու, հայ ժողովրդի ճակատագրի, որին իսկապես սպառնում էր ֆիզիկական ոչնչացում թուրքերի կողմից, շուրջ բարձրացված աղմուկը դադարում էր, հենց որ խոսք էր գնում [[ԱՄՆ]]-ի, [[Ֆրանսիա]]յի և [[Մեծ Բրիտանիա]]յի իմպերիալիստական պլանների մասին»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949թ, էջ 344-345</ref>, և որ դաշնակիցների իսկական նպատակը Հայաստանը [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ պայքարի մեջ քաշելն էր։