«Նորմատիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Նորմատիվի գրաֆիկ '''Նորմատիվներ''', ( {{lang-lat|normatio}} — կարգավորում), աշխատ...»:
(Տարբերություն չկա)

07:51, 4 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նորմատիվներ, ( լատին․՝ normatio — կարգավորում), աշխատաժամանակի, նյութական և դրամական ռեսուրսների ծախսի հաշվարկային մեծություններ, որ կիրառվում են ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների արտադրաանտեսական գործունեության պլանավորման, կառավարման և նորմավորման նպատակով։ Որոշվում են բնաիրային և արժեքային ձևերով, արտահայտվում բացարձակ և հարաբերական թվերով։ Ըստ կիրառման շրջանակների լինում են միջճյուղային (ժողովրդատնտեսական), ճյուղային (գերատեսչական) և գործարանային։ Դասակարգվում են նաև ըստ գործողության ժամկետների (երկարաժամկետ, ընթացիկ) և օգտագործման պարտադիրության (տիպային, տեղեկատու)։

Նորմատիվի գրաֆիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։