«Ազենկուրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ [[Պիկարդիա]]յից, [[Արտուա]]յից, Նորմանդիայից, և [[Շամպանի]]ից: Այս զինվորները, չնայած իրեմց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով: Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով: Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել [[ծանրազեն հեծելազոր]]ի դեմ: Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին: Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին [[արբալետ]]ների վրա: Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին: Այս ամենի կողքին նրանք օգագործում էին [[թնդանոթ]]ներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց:
=== Անգլիա ===
Ի տարբերություն ֆրանսիական բանակի անգլիական զորքերը կազմված էին մեծ մասամբ պրոֆեսիոնալ զիվորներից: Մասամբ այն պայմանավորված էր նրանով, որ անգլիական տրանսպորտային միջոցները բավական չէին ֆրանսիացիների նման մեծաքանակ զորք տեղափոխելու համար, այդ իսկ պատճառով ընտրվել էին միայն լավագույնները: Ճակատամարտի ժամանակ անգլիական [[հետևակ]]ը հիմնականում զինված էր երկար աղեղներով, որը առաջին անգամ չէր ապացուցում իր օգտակարությունը: Նետաձիգների մեծամասամբ պաշտպանիչ հանդերձներ չէին կրում, ինչը թույլ էր տալիս մանևրել ամբողջ դաշտով մեկ: Մնացած հետևակ զորքը զինված էր [[նիզակ]]ներով, սրերով և այլ պրոֆեսիոնալ զենքերով: Նետաձիգների մի մասը նստած էին ձիերի վրա, որպեսզի կարողանան հեշտությամբ մոբլիզացնելմոբիլիզացնել իրենց գործողությունները ամբողջ կռվի ընթացքում: Ավելի քիչ քանակությամբ հանդես եկեղ ծանրազեն հեծելազորը կազմված էր հիմնականում էսկուայրներից, սերժանտներից:
 
== Ֆրանսիացիների դասավորությունը ==
Ֆրանսիացիների պլանը կազմել էին [[մարշալ]] Բուսիկոն և կոնետաբլ [[Շառլ դը Ալբրե]]ն՝ առաջապահ ջոկատների հրամանատարն էր: Բանակը դասավորեցին երեք շարքով: [[Բուրգունդիա|Բուրգունդ]]ացի ժամանակագիր Ժան դը Վավրինը տեղեկացնում է, որ ֆրանսիական բանակը կազմված էր 8000-անոց ծանրազեն հեծելազորից, 4000 նետաձիգներից և 1500 արբալետավորներից, 600 և 800 ծանրազեն հեծյալներ տեղակայվել էին եզրերում, իսկ կենտրոնում կենտրոնացրել էին ասպետների մեծ մասին, որոնց թիվը հավասար էր [[Առաջապահ (ռազմարվեստ)|առաջապահ]] ուժերի թվին: Ֆրանսիացի ժամանակագիր և ճակատամարտի մասնակից [[Էնգերան դը Մոնստրելե]]ն նշում է զորքի թիվը: Նրա գրածի համաձայն մնացած զորքը մնաց թիկունքում: Սրան հակառակ Հերարդ Բերիցին լրիվ ուրիշ թվերի մասին է խոսում (4800 ծանրազեն զինվորներ առաջնագծում, 3000-ը երկրորդ գծում, ուժեղացված 600 զինվորներով եզրերում, իսկ ամբողջ զորքը եղել է 10000 զինվոր):