«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Լայն իմաստով նեոդասականություն են անվանում անտիկ կերպարների ու մոտիվների, սյուժեների ու կոնֆլիկտների օգտագործման վրա հիմնված գաղափարաոճական սկզբունքը, որը կլասիցիզմի դարաշրջանից հետո բազմիցս երևան է եկել [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երում։ Սովորաբար նրան հատուկ է ավանդական պլաստիկ ավարտունությունն ու բանաստեղծական լեզվի պարզությունը։ Տարբեր երկրներում և տարբեր դարաշրջաններում նեոդասականությունը գաղափարագեղարվեստական բազմազան իմաստներ է ձեռք բերել։
 
== Երաժշտություն ==
== Նեոդասականությունը երաժշտության մեջ ==
Նեոդասականությունը [[20-րդ դար]]ում [[Երաժշտություն|երաժշտության]] հոսանքներից է, որի ներկայացուցիչները ձգտել են վերածնել վաղ դասական և մինչդասական երաժշտության ոճական գծերը։ Առավել զարգացման է հասել համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ [[1920]] թվականին Ֆ․ Բուզոնին հրատարակել է Պ․ Բեքերին ուղղված բաց նամակ («Նոր կլասիցիզմ»), որը դարձել է այդ ուղղության մանիֆեստը։ [[1924]] թվականին Ի․ Ֆ․ Ստրավինսկին առաջ է քաշել «Ետ դեպի Բախը» լոզունգը, որի իմաստը բախյան տրամաբանության, երաժշտական ձևի կառուցման ու զարգացման սկզբունքների և երաժշտական լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցների միավորման մեջ էր։ Նեոդասականության գեղագիտական իդեալը «կարգ ու կանոնն է», գեղարվեստական ամբողջության բոլոր տարրերի կայունությունը, հավասարակշռվածու֊թյունը։ Այդ ներդաշնակությունը, սակայն, հասկացվում է ոչ որպես պայքարի արդյունք, ռեալ կենսական հակասությունների հաղթահարում, այլ ի սկզբանե գոյություն ունեցող, հավերժ ու անփոփոխ ինչ-որ բան։
[[Պատկեր:David-Oath of the Horatii-1784.jpg|մինի|ձախից]]
82 200

edits